Ռոնալդու. Թքած ունեմ ՖԻՖԱ-ի, Քաթարի վրա էլ
СпортՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին զայրացրել է ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին հարցը, փոխանցում է dailymail-ը:
«Թքած ունեմ ՖԻՖԱ-ի, Քաթարի վրա էլ: Թքած ունեմ: Ցանկանո՞ւմ եք, որ ես խոսեմ ՖԻՖԱ-ի մասին: Վերջացրեք»,- ասել է Ռոնալդուն լրագրողին՝ հրաժարվելով մեկնաբանել այդ թեման:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 26-ին տեղի կունենա ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը, եւ Զեպ Բլատերը կհեռանա պաշտոնից: