Մոուրինյու. Անհանգստանում եմ Կոստայի համար
Спорт«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ անհանգստանում է հարձակվող Դիեգո Կոստայի առողջական խնդիրների պատճառով:
-Կոստան դեռ պատրաստ չէ նոր մրցաշրջանին: Սա անհասկանալի իրավիճակ է և՛ ինձ համար, և՛ նրա: Պետք է անկեղծ ասեմ՝ անհանգստանում եմ: Ֆուտբոլիստը, ով առողջական խնդիրների պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի վերջանամասը և պատրաստ չէ նոր խաղաշրջանին, ուրախանալու առիթ չէ:
Կոստան տքնաջան աշխատում էր, սակայն «Բարսելոնայի» հետ ընկերական խաղում ցավեր է զգացել: Բուժզննումը ցույց տվեց, որ վնասվածք չկա, սակայն հաջորդ օրը կրկին խնդիրներ առաջացան: Անգլիայի Սուպերգավաթի խաղից մեկ օր առաջ մենք չգիտեինք՝ նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ, թե ոչ,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «ESPN»-ից: