Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը նոր մարզիչ ունի
СпортՖուտբոլի Ռուսաստանի ազգային թիմը նոր մարզիչը ունի: Թիմին Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը կնախապատրաստի Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին: Վերջինիս հետ կնքած պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի առաջնության ավարտը: Սլուցկին կաշխատի նաև բանակային ակումբում` շարունակելով ներկա աշխատանքը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ֆուտբոլի Ռուսաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն օրեր առաջ լքել էր իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն: