Կլոպ. «Ռեալի» հետ խաղում Մխիթարյանը հիասթափեցրեց ինքն իրեն
СпортԴորտմունդի «Բորուսսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Die Welt»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Հարցազրույցի այդ հատվածը ներկայացված է ստորև:
-Ձեր թիմում շատ տարբեր ֆուտբոլիստներ էին խաղում, օրինակ՝ Գրոսկրոյցը և Մխիթարյանը: Դեռ հիշում են «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի խաղը, երբ Մխիթարյանը չկարողացավ գրավել դատարկ դարպասը, հարվածեց դարպասաձողին: Այդ խաղից հետո այնպիսի զգացողություն էր, կարծես նա սկսեց հոգեբանական տեսանկյունից պայքարել ինքն իր հետ: Նա խաղում էր Համլետ արքայի նման՝ հուսահատ, ոչ վճռական, տարատեսակ մտքերով: Նրա փոխանցումները կա՛մ ուշանում էին, կա՛մ չէին հասնում թիմակիցներին: Արդյունքում, Մխիթարյանը սկսեց նստել պահեստայինների նստարանին:
-Ֆուտբոլիստների մեծ մասն ունեցել է այն խնդիրները, որոնք ունեցավ Մխիթարյանը: Միանշանակ, նա աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Խաղում արագության և տեխնիկայի համադրությունը պարզապես ֆանտաստիկ է: Նման ձևով մյուս ֆուտբոլիստներն էլ են խաղում, սակայն եզրափակիչ հարվածը... Իհարկե, որակյալ հարվածելու համար հանգստություն է հարկավոր: Բացի այդ, Մխիթարյանն ինքն իրենից մեծ սպասելիքներ ունի: Դա նշանակում է, որ անգամ լավ խաղալու դեպքում նա կարող է հիասթափեցնել ինքն իրեն: Նա լավ խաղաց «Ռեալի» հետ, սակայն հիասթափեցրեց ինքն իրեն՝ գոլ չխփելով: Նման դեպքերից հետո սկսում ես անհաջողության մատնվել, մեծ անհաջողության մատնվել: Գրականությունում ևս տեսնում ենք հերոսների, որոնք մեծ անհաջողությունների են մատնվում:
-Օ՜, Բեկկետը մի խոսք ունի՝ «Սխալվի՛ր կրկին, սխալվի՛ր ավելի լավ»:
-Պատճառներ կան, թե ինչու են աշխարհի լավագույն շախմատիստները և Մխիթարյանը Հայաստանից: Այլ երկներում էլ են շախմատ խաղում, բայց Հայաստանում շատ են շախմատիստները: Նրանք խելացի են, տքնաջան աշխատում են, փորձում են, և եթե ինչ-որ բան չի ստացվում, նրանք պատճառներն իրեց մեջ են փնտրում: Նրանք մեղադրում ենք իրենք իրենց, իսկ նման դեպքերում իրավիճակն ավելի է բարդանում: