Մեսսին ինձ առաջարկել է վերցնել 10 համարի մարզաշապիկը. Թուրան
СпортԿատալոնական «Բարսելոնայի» նորեկ Արդա Թուրանը նշել է, որ հնարավորություն է ունեցել նոր ակումբում վերցնելու 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում է թիմի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսիին։
-Երբ ես սկսեցի խաղալ Թուրքիայի հավաքականում, ինձ համար ընտրեցի 14 համարը, քանի որ իմ հայրը Յոհան Կրույֆի մեծ երկրպագուն է։ Սակայն ֆուտբոլում խաղահամարն այն հարցը չէ, որ ինձ համար մեծ նշանակություն ունի։ Հունվարին ես կորոշեմ այդ հարցը։ Մեսսին ինձ ասել է, որ 10 համարի մարզաշապիկն իմը կլինի, եթե ես դա ցանկանամ,-ասել է Թուրանը, ով նոր թիմի կազմում կկարողանա դաշտ դուրս գալ միայն 2016 թ. հունվարին։