Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում՝ այցելել արտադրական ձեռնարկություններ, ծանոթացել համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Արենի համայնքում գործող «Հին Արենի» գինու գործարանը: Վարչապետը շրջել է ձեռնարկությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին:

Տեղեկացվել է, որ գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում գործարանը կարտադրի 120 հազար շիշ բարձրորակ գինի, իսկ հաջորդ տարի այդ թիվը նախատեսվում է հասցնել 250 հազարի: Ծրագրվում է գինիների հիմնական մասն արտահանել Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280 տոննա խաղող:

Այնուհետև վարչապետն այցելել է Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցել տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Մասնավորապես, Գետափ համայնքում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազի գծի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100 տոկոսով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96 մլն դրամ:

Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար:

Մալիշկա համայնքում վարչապետը ծանոթացել է 32 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել գազիֆիկացման աշխատանքներից և վարչապետին դիմել մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Հովիկ Աբրահամյանը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում՝ խնդրին լուծում տալու նպատակով:

Զառիթափցիները վարչապետին շնորհակալություն են հայտնել համայնք մուտք գործող ճանապարհահատվածի հիմնանորգման, 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները կյանքի կոչելու համար: Միաժամանակ, համայնքի ղեկավարը նշել է, որ արդեն իսկ պատրաստ է Զառիթափի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը, որի կյանքի կոչման համար կներդրվի 150 մլն դրամ: Բնակիչները տեղեկացրել են, որ 60 գյուղացիական տնտեսություն միավորվել և ստեղծել է գյուղատնտեսական կոոպերացիա, սակայն ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և խոստացել հարցին դրական լուծում տալ:

Գլաձոր համայնքում ջրագծի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հուլիսից և նախատեսվում են ավարտի հասցնել հաջորդ տարվա հուլիսին: Ծրագրի իրականացման համար համայնքը կներդնի 30,8 մլն դրամ, իսկ Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով կհատկացվի 378 մլն դրամ: Ծրագրով վերակառուցվում է խմելու ջրի ողջ ներքին և արտաքին ցանցը:

Այնուհետև վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200 տոննա պտուղ-բանջարեղեն:

Առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 900-1000 տոննայի:

Վայոց Ձորի մարզ կատարած այցը վարչապետը եզրափակել է մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցել են համայնքների ղեկավարներն ու խաղող մթերող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բերքի մթերման կազմակերպչական հարցեր: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի առատ բերք և կարևորել արտադրողների ու մթերող կազմակերպությունների կողմից մթերման աշխատանքները կազմակերպված իրականացնելու հարցը:

 

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գինեգործության զարգացմանը: «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել և օժանդակել ձեզ: Մենք պատրաստ ենք լսել նաև ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Խորհրդակցության ընթացքում վերամշակող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են ընկերությունների զարգացման ծրագրերն ու առաջիկա քայլերը: Տնտեսվարողները հանդես են եկել նաև գինեգործության զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել դրանք քննարկել կառավարությունում և առաջարկությունների հիման վրա ընդունել համապատասխան որոշումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ Վայոց ձորի մարզում այս տարի ակնկալվում է մթերել 4900 տոննա խաղող, որը կիրացնեն 15-20 վերամշակող ընկերություններ:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении