Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Արման Հովհիկյանը հաղթանակով է մեկնարկել
СпортԲուլղարիաում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության 2-րդ օրը հաղթական է եղել 75 կգ քաշային Արման Հովհիկյանի համար:
Հայ բռնցքամարտիկը, դժվարին պայքարում հաղթելով հույն Ծաղրակոս Պուլիկոսին, դուր է եկել հաջորդ փուլ,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանը ներկայացնող մյուս բռնցքամարտիկը՝ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, չի կարողացել հաղթել Ֆրանսիան ներկայացնող բռնցքամարտիկին և դուրս է մնացել հետագա պայքարից:
Այսօր իրենց մեկնարկային մենամարտերը կանցկացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: Հովհաննիսյանի մրցակից կլինի բուլղարացի Տինկո Բանաբակովը, իսկ Արությունովը կմենամարտի Մոնտենեգրոն ներկայացնող Բասկո Դրասկովիչի հետ: