Բիելսան հրաժարական է տվել 1-ին տուրում թիմի պարտության համար
СпортՖրանսիայի առաջնության մեկնարկային տուրում «Մարսելը» նվազագույն հաշվով պարտվել է «Կանին»:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում «Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հայտնել է հրաժարականի մասին:
Հիշեցնենք, որ մասնագետը թիմը գլխավորել է 2014/15 թվականների մրցաշրջանի սկզբում. նախորդ առաջնությունում նրա գլխավորությամբ «Մարսելը» 4-րդ տեղն է զբաղեցրել երկրի առաջնությունում: