«Արսենալը» պատրաստ է Բենզեմային վճարել ամենաբարձր աշխատավարձը
СпортԼոնդոնի «Արսենալը» շարունակում է ջանք գործադրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերը գնելու ուղղությամբ: «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է վճարել այնքան, ինչքան կպահանջի Արքայական ակումբը: Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 45 միլիոն ֆունտ ստերլինգ: Արսեն Վենգերի ղեկավարած թիմը 27-ամյա ֆուտբոլիստին կվճարի ամենաբարձր աշխատավարձը, հաղորդում է dailymail-ը:
Այժմ «Արսենալում» ամենաբարձր վարձատրվողը գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլն է, որը ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ:
Անգլիական ակումբը երկու տարի առաջ Օզիլի համար «Ռեալին» վճարել էր 42,5 միլիոն ֆունտ ստերլինգ: