Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կոտայքի մարզում ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումները մնում են թղթի վրա

Общество

armlur.am-ը գրում է.

ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել նաեւ քաղաքաշինության ոլորտում` մասնավորապես` Կոտայքի մարզպետարանում: Վերահսկողության առարկան ծրագրերի իրագործման համար Կոտայքի մարզպետարանին ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներն են, դրանց հաշվին Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված շինարարական, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքների օրինականությունը եւ արդյունավետությունը:

Նախորդ տարիներին ՎՊ-ն անդրադարձել էր դպրոցաշինության ծրագրերին եւ բացահայտել մի շարք խնդիրներ: Այս անգամ ՀՀ Կոտայքի մարզում 2014թ. ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն արձանագրել է, որ թվով 18 դպրոցի վերանորոգման աշխատանքները տարիներ շարունակ չեն ավարտվում: Ավելին՝ հստակեցված չեն պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները: ՎՊ-ն եզրահանգել է, որ նման մեթոդներով իրականացվող դպրոցաշինության ծրագիրը հարցականի տակ է դնում պետական միջոցների ծախսման արդյունավետությունը:

Այսպիսով՝ շինարարական, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքների համար 2012-2014 թվականներին պետբյուջից նախատեսվել է 4 մլն 105 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 4 մլն 83 հազար 600 դրամ, որից թվով 56 պայմանագրերի շրջանակներում իրականացրած շինմոնտաժային աշխատանքների գումարը կազմել է 3 մլն 849 հազար 700 դրամ, թվով 27 պայմանագրերի շրջանակներում իրականացրած նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գումարը՝ 148 հազար 500 դրամ, թվով 19 պայմանագրերի շրջանակներում աշխատանքների որակի տեխնիկական հսկողության մատուցման ծառայությունների գումարը՝ 63 հազար 800 դրամ, եւ թվով 26 պայմանագրերի շրջանակներում մատուցված հեղինակային հսկողության ծառայությունների գումարը՝ 21 հազար 600 դրամ:

Ստացվում է, որ 3 մլն 849 հազար 700 դրամի փաստացի ծախսից կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար ծախսվել է ընդամենը 2 մլն 48 հազար 600 դրամ, ճանապարհաշինարարական աշխատանքների համար՝ 1 մլն 90 հազար 200 դրամ, ջրամատակարարման աշխատանքների համար՝ 521 հազար 500 դրամ, այլ աշխատանքների համար՝ 189 հազար 600 դրամ:

Բացի այս՝ ծրագրերում ներառված են եղել թվով 29 կրթական օբյեկտներ, որից թվով 5 դպրոցների վերանորոգման աշխատանքների մայր պայմանագրերը՝ 1 մլն 446 հազար դրամ ընդհանուր գումարով, կնքվել եւ աշխատանքները սկսվել են 2009 թվականին, սակայն դեռեւս չեն ավարտվել: Պայմանագրերով աշխատանքների ավարտի ժամկետ չի սահմանվել, եւ նախատեսվել է յուրաքանչյուր տարի գումար հատկացնել պետբյուջեով նախատեսվածի չափով: Ծրագրի սկզբից մինչեւ 2012 թվականը այդ դպրոցների վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 385 հազար դրամ: Վերահսկողությամբ ընդգրկված ժամանակահատվածում ծախսվել է եւս 490 հազար դրամ: Սակայն նշված դպրոցներում պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է հատկացնել եւս 571 հազար դրամ:

Բացի այդ՝ եւս թվով 13 դպրոցներում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են դեռեւս 2011-2012 թվականներին եւ մինչ այժմ ավարտված չեն: Ըստ ՎՊ-ի՝ այս դեպքում նույնիսկ ընդհանրական նախագիծ, նախահաշիվ չի կազմվել, եւ մայր պայմանագիր չի կնքվել: Հայտնի չէ նաեւ դպրոցներն ամբողջովին վերանորոգելու համար անհրաժեշտ գումարի չափը: Ընդ որում, նշված դպրոցներից որեւէ մեկը այս տարվա պետբյուջեի հիմնանորոգման ծրագրերում ներառված չէ:

«Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց քաղաքաշինության նախարարություն եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ վերը նշված օբյեկտներում տարիներ շարունակ շինարարական աշխատանքները չեն ավարտվում: Նախարարությունից փոխանեցեցին, որ ՎՊ-ի 2014 թվականի տարեկան հաշվետվությամբ արձանագրված դիտարկումները վերաբերում են 2006-2011 թվականների ընթացքում քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացված եւ տարբեր մարզերում տեղակայված շարունակական օբյեկտների ավարտման ժամկետներին:

Բացի այս՝ քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների պետական գնման պայմանագրերով վերջնաժամկետների սահմանումն ուղղակիորեն կապված է պետբյուջեի հատկացումների, այսինքն՝ ֆինանսավորման չափաքանակների հետ, որոնք սահմանափակ են եւ բաշխվում են համամասնորեն Երեւան քաղաքի եւ մարզերի օբյեկտների միջեւ: «Պետական գնման պայմանագրերը իրավական առումով ուժի մեջ են մտնում միայն ֆինանսական միջոցների առկայության պարագայում՝ ըստ ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի որոշման»,- նշված է քաղաքաշինության նախարարության` «Ժողովուրդ»-ին ուղարկված պատասխանում:

Նկատենք, որ ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումները մնում են միայն թղթի վրա, եւ այս ընթացքում դեռ ոչ մի պաշտոնյա չի պատժվել գործած ապօրինության համար: Իսկ մինչ Կոտայքի մարզում տարիներ շարունակ ձգձգվում է որոշ դպրոցների շինարարույթունը, Հայաստանի մի շարք գյուղերում դպրոցների բացակայության պատճառով երիտասարդ ամուսինները ստիպված են լինում տեղափոխվել այլ համայնքներ, որտեղ կան նորմալ կրթական հաստատություններ: Գուցե այս երեւույթն է՞լ ուշադրության արժանանար գործող Կառավարության կողմից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме