Վարդան Բիչախչյան. Շիրակի հարձակվողների համար բարձր չափանիշ է սահմանված
Спортtert.am-ը գրում է.
Բարձրագույն խմբի 2-րդ տուրի «Շիրակ» – «Ուլիս» հանդիպումից (3:2) հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կիսվեց խաղի շուրջ իր տպավորություններով:
«Այս խաղից բավարարեց միայն արդյունքը: Թիմային գործողությունները, թե հարձակվելիս, և թե պաշտպանվելիս գնահատում եմ անբավարար. չկար անրաժեշտ կենտրոնացվածություն: Չէինք կարողանում արագ կարդալ և ընկալել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունները, ինչի հետևանքով յուրաքանչյուր դրվագում ուշանում էինք:
Այսօր խաղում էինք արդեն առանց Բուգուհիի և նրա բացակայությունը զգացնել տվեց: Նրան փոխարինողներն աչքի չընկան վստահ խաղով: Թե մենք, և թե «Ուլիսը» բավականաչափ գոլային պահեր ստեղծեցինք, և հաղթելու փոխարեն կարող էինք նաև պարտվել: Անվստահությունն արտահայտվում է հատկապես հարձակման գծում, որտեղ վերջին հարվածների ժամանակ չգիտես ինչու մեր ֆուտբոլիստները դիմում էին ավելորդությունների: