Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում կմրցի Լիտվայի, Բելգիայի եւ Լատվիայի հավաքականների հետ
СпортՀայաստանի 3x3 բասկետբոլի թիմի մրցակիցները մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնի են դարձել:
3x3 բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հանդես է գալու օգոստոսի 21-ից 23-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Հայաստանի հավաքականը հայտնվել է Ա ենթախմբում, որտեղ մրցելու է Լիտվայի, Բելգիայի եւ Լատվիայի հավաքականների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանուն հաջողվել է հաղթահարել ընտրական փուլի արգելքը եւ հայտնվել Եվրոպայի ուժեղագույն 16 հավաքականների շարքում: