Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Այդպիսի կոպիտ բժիշկ չեմ տեսել. մահացած ծննդկանի հայրը՝ բժշկուհու մասին

Ինչպես հայտնում է Orer.am-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը և փաստաբան Մարինե Թովմասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին Մերի Մարգարյանի մահվան հանգամանքները:

Մահացած ծննդկանի հայրը պատմում է , որ Մերի Մարգարյանը հուլիսի 23-ից ունեցել է բարձր ջերմություն, սակայն, բժշկուհի Շուշանիկ Բախշյանին բազմիցս դիմելով, չի հոսպիտալացվել:
«Ջերմում էր, զանգել էր բժշկին, բժիշկը խորհուրդ էր տվել 500 մլ պարացետամոլ ընդունել, ասել էր՝ վիրուս է տարածված, 4-րդ օրը կանցնի: Պարացետամոլ խմումելուց հետո ջերմությունտը չիջավ: Զանգում էինք բժշկուհուն, չէր պատասխանում»,- ասում է հայրը:

Բժկուհի Շուշանիկ Բախշյանը, համարելով, որ 38.5 ջերմաստիճանը պաթոլոգիա չէ, որոշել է հիվանդանոց չպառկեցնել Մերի Մարգարյանին: Հայրը նշեց, որ բժշկուհին շատ կոպիտ է եղել Մերիի և ընտանիքի անդամների հետ: «Կարո՞ղ է՝ հարսանիք է, որ 12 հոգով եկել եք: Մերի՛, ուշքի արի, էս ինչ բան ես սարքել»,- ասել է բժշկուհին հիվանդանոց դիմած Մերիին ու նրա հարազատներին:

Մերի Մարգարյանը և նրա հարազատները բազմիցս զանգել են բժշկուհի Շուշաննա Բախշյանին, ով կա´մ չի պատասխանել զանգերին, կա´մ խորհուրդ է տվել պարացետաամոլ ու հեղուկներ ընդունել՝ հաշվի չառնելով, որ որևէ դրական տեղաշարժ չկա: «Աղջիկս ասում էր, որ հավատում է բժշկուհուն ու մերժեց մեր՝ ուրիշ բժշկի մոտ գնալու առաջարկները: Նորից զանգեցինք, չէր պատասխանում, հետո ինքը հետ զանգեց, ցերեկը թույլատրություն ստացանք իրենից, որ նորից դիմենք հիվանդանոց: Գնացինք, բուժքույրերը մեզ ընդունեցին, նորից անալիզներ՝ արյան, մեզի, գրում են-ջնջում, ջերմությունը 38.8-39 է, էլի նույն վերաբերմունքը: Մյուս բժիշկները շատ ձևական մոտեցում էին ցուցաբերում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հիվանդը բժշկի սեփականությունն է և մինչև հրաման չեն ստանում տվյալ բժշկից, հիվանդին չեն մոտենում:

Բժիշկներից մեկն ասաց՝ կարող է կոկորդից է: Մեք ուզում էինք պառկեցնել, չպառկեցրին: Դուրս եկանք, գնացինք «Բաբլոյան» կենտրոն, այնտեղի բժշկուհին նայեց, ասաց՝ կոկորդի հետ կապված բան չկա, ամեն ինչ նորմալ է: Գինեկոլոգըն ասաց՝ թող ուրիշ տեղ ման գա խնդիրը:

Շաբաթ գալիս ենք տուն, ջերմում է: Կիրակի բժշկուհին չկա էլի, քաղաքից դուրս է, չի պատասխանում զանգերին: Հիվանդանոց ենք տարել երեկոյան 20.00-ի կողմերը: Առավոտյան 8.00-ին հարցրել եմ, ասել են՝ վիճակը նորմալ է: Երկուշաբթի Շուշանիկը ժամը 9-ին եկավ հիվանդանոց: Կնոջս ասում էր, թե մենք մեր հիստերիայով խանգարում ենք: Բոլորին կոպտում էր: Մինչ վերջին պահը գրել են, որ Մերիի վիճակը բավարար է: Բժիշկներից մեկը իմիջիայլոց ասաց՝ ոնց-որ արյան զեղում կա մոտը, պետք է տանել ուրիշ հիվանդանոց»,- մանրամասնեց Վաղինակ Մարգարյանը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ասել են, որ շտապօգնության մեքենա չեն կարող տրամադրել: Հարազատները, դիմելով «Էրեբունի, բժշկական կենտրոնին, Մերիին շատ արագ հասցրել են այնտեղ, որից հետո, անցկացնելով հետազոտություն, Մերիին տեղափոխել են վիրահատարան:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում եղել է շատ բարձր մակարդակի սպասարկում, միանգամից բարձրացրել են կեսարյան հատման: Մեզ հայտնեցին, որ Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է, նախարարը տեղյակ է ու փոխել են մարտավարությունը: Բժիշկն ասաց, որ վայրկյանների հարց է եղել Մերիին փրկելը»,- ասաց Մերիի հայրը:

Գործով փաստաբան Մարինե Թովմասնյանը նշեց, որ հուլիսի 23-ից հետո Մերի Մարգարյանի ջերմությունը նորմայի սահմաններում չի եղել: «23-ից հետո նույնիսկ դեղորայքային միջամտությամբ, ջերմությունը 36.6 չի եղել, հիմնականում՝ 38-39: Միայն վերջում իջել է մինչև 35.1: Անհասկանալի է՝ ինչու քայլեր չեն ձեռնարկվել: Նախարարի հրաման կա՝ բարձր ջերմաստիճանի դեպքում հղիների հիվանդանոց դիմելը պարտադիր պայման է: Դա ներառված է հղիության վտանգների ցանկում:

Եթե բժիշկը տեսնում է բարձր ջեմաստիճան, չպետք է բավարարվի միայն ընթացիկ անալիզներ վերցնելով: Եթե վիրուս է, ապա ինչու վիրուսի մասին գրառում չկա Մերիի փաստաթղթերում: Նույնիսկ եթե 39.4 ջերմություն է ունենում, իսկ բժիկը ասում է՝ պաթոլոգիա չկա, ի՞նչն է խանգարել, որ դիմեն կեսարյան հատման: Հարազատները առաջարկելն են կեսարյան հատում, ասել է՝ ոչ մի դեպքում: Պրակտիկայում բավականին դեպքեր կան, երբ հղի կնոջ մոտ ջեմության բարձրացման պարագայում, եթե այդ պահի դրությամբ որևէ ախտանիշ ցույց չի տալիս, և հղիությունը այն ամսին է գտնվում, երբ պտուղը ձևավորված է, բժիշկները կեսարյան հատման են դիմում գոնե երեխայի կյանքը փրկելու համար:

Առաջին փորձաքննության եզրակացությունով պետք է կոնկրետ մահվան պատճառը բացահայտվի, այնուհետև հանձնաժողովային փորձաքննությամբ կորոշվի կոնկրետ յուրաքանչյուր բժշկի գործողությունները: Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը վկայի կարգավճակում է»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանն ասաց, որ իր ձեռքի տակ արդեն կան որոշակի տվյալներ, ինչը, սակայն, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չի կարող հրապարակել: «Իրենց տարածած հայտարարույթունից միայն կարող եմ ասել, որ մինչև հիմա չեն հասկացել, թե ինչից է մահացել Մերին»,- ասաց նա:

Վաղինակ Մարգարյանը նշեց, որ վստահում է նախարարության ենթակայության տակ ստեղծված բժշկական հատուկ հանձնաժողովի քննությանը և նախարար Արմեն Մուրադյանին: Վերջինս նաև ավելացրեց, որ հարցաքննվել է քննիչի կողմից ու իր տպավորություններով քննիչը լավ պատրաստված մասնագետ է:
Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ Մերին և երեխան մահացել են թոքերի երկկողմանի բորբոքումից:

Ըստ Քնչական կոմիտեի տարածած հաղորդագրության (http://www.investigative.am/news/view/meri-margaryan.html)՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ. Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շ.Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ.Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Անժելա Պողոսյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении