Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խայտառակություն «Ժառանգությունում». կուսակցության փոխնախագահը «դոշ է տալիս» միասեռականների իրավունքների պաշտպանության համար

Интервью

Ինչպես արդեն հայտնել էր Orer.am-ը, Վենետիկի հանձնաժողովը, ուսումնասիրելով Սահմանադրության նախագիծը, առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել:

Խոսքը վերաբերում է հոդված 34-ին, համաձայն որի՝ ամուսնության տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն և հոդված 16 և 17-րին, որոնցից առաջինը սահմանում է, որ ՀՀ-ն երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ 17-րդ հոդվածը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, որով ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Orer.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով, ընդհանուր առմամբ, դեմ արտահայտվեց Սահմանադրական փոփոխություններին:

-Ընդհանուր առմամբ, սահմանադրական փոփոխություններին ես դեմ եմ: Ոչ լեգիտիմ իշխանությունները որևէ իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ իրականացնել, առավել ևս այն դեպքում, երբ բովանդակությունից պարզ է դառնում, որ նրանք ընդամենը միակուսակցական երկիր են ուզում կառուցել մեկ անձի գլխավորությամբ:

-Արդյո՞ք երկրի լավ կառավարմանը գործող Սահմանադրությունն է խանգարում:

-Ըստ իս՝ խորհրդարանական կառավարման համակարգը երկրի կառավարման համար լավագույն տարբերակն է, սակայն այս նոր Սահմանադրությամբ ոչ թե խորհրդարանական համակարգ է ընդունվելու, այլ մեկ անձի գլխավորությամբ կառավարման համակարգ և այն բոլորովին կապ չունի խորհրդարանականի հետ, որտեղ հակառակը, հնարավորինս պետք է ավելի շատ կուսակցություններ մտնեն: Խորհրդարանական համակարգերում ամենալավ կերպով է կիրառվում հակակշիռների մեխանիզմը, իսկ այս պարագայում բացարձակ չկա հակակշիռ:

-Իսկ ի՞նչ կասեք հոդված 34-ի վերաբրյալ. Վենետիկի հանձնաժողովը դեմ է «կին և տղամարդ» ձևակերպմանը:

-Ես բոլորի իրավունքների պաշտպանության կողմնակիցն եմ, այս պարագայում որևէ քայլ չեմ տեսնում քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով:

-Նաև միասեռականների՞ իրավունքների պաշտպանության կողմնակից եք:

-Ամեն մարդ ունի անձնական կյանքի իրավունք, այս պարագայում մեր Սահմանադրությունը իր քաղաքացիների բոլոր իրավունքները չի պաշտպանում:

-Պաշտպանելով միասեռականների իրավունքները՝ Դուք վտանգ չե՞ք տեսնում՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու դեմ:

-Կոմունիստական ժամանակաշրջանում եկեղեցին ոչ միայն իրականում անջատված էր պետությունից, այլև մինչև վերջին ժամանակահատվածը եղել է վտանգի տակ: Արդյո՞ք մարդիկ եկեղեցուց հեռացել են: Իհարկե` ոչ: Հոգևոր ոլորտի խնդիրները ոչ թե օրենքով են կարգավորվում, այլև բարոյական նորմերով, ավանդույթով, իսկ մեզ մոտ ավանդույթները բազմահազարամյա են, ուստի դրանք վերացնելն այդքան էլ հեշտ չէ:

-Ըստ նույն առաջարկի՝ նաև լիազորություններ են տրվում կրոնական կազմակերպություններին: Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Ըստ էության, Հայաստանում կրոնական կամակերպություններն ազատ են, պարզապես նրանք պետք է ընդամենը օրենքով շարժվեն, իսկ օրենքն ասում է «բռնություն չքարոզել»: Այս առումով ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում: Ես խնդիր տեսնում եմ ընդհանրապես մարդկանց իրավունքների խախտման մեջ` սոցիալական, տնտեսական, ընտրելու իրավունքների հետ կապված: Վերջինը աստվածային իրավունք է, Աստված մարդուն ընտրելու իրավունք տվեց, իսկ հիմա մեր քաղաքացիների ձեռքից այն ամբողջությամբ վերցնում են:

Դրա համար ցանկացած պարագայում հոգևոր ոլորտի հետ կապված մեծ խնդիր չեմ տեսնում: Ես կողմնակից եմ, որ հոգևոր ոլորտն ու պետությունն իրարից անջատված լինեն և կրոնական կազմակերպություններն ընդհանրապես գործեն օրենսդիր դատի շրջանակում:

-Դուք իրո՞ք ազգային անվտանգության խնդիր չեք տեսնում այն պարագայում, երբ փորձում են ազատություն տալ կրոնական կազմակերպություններին և միասեռականներին:

-Ես ազգային անվտանգության խնդիր վաղուց եմ տեսնում Հայաստանում, դրա լավագույն ցուցանիշը արտագաղթի այն տեմպերն են, որոնք կան: Տեղի ունեցող գործընթացն այլևս ոչ թե արտագաղթ, այլ գաղթ է, ուստի ես խնդիրն այդտեղ եմ տեսնում ոչ թե մնացած ոլորտներում: Երբ մենք կունենանք ազատ ապրող քաղաքացի, ուստի այդ ժամանակ կտեսնենք, որ նմանատիպ խնդիրները շատ հեշտ են լուծվում:

Այդ ժամանակ անվտնագության առումով խնդիր չի կարող առաջանալ, երբ մարդ երկրից գնում է, բնականաբար, հեռանում է նաև եկեղեցուց, երբ անընդհատ ոտնահարվում են մարդու իրավունքները, ապա նա հեռանում է երկրից հոգեբանորեն և ինչ-որ մի ժամանակ նաև ֆիզիկապես: Հայաստանում ունենք բազմաթիվ շրջաններ, որոնք կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են և դա մինչ օրս որևէ խնդիր չի առաջացրել, որովհետև մենք բոլորս նույն էթնոմշակութային շրջանակում ենք գործում:

Այնպես որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները շարունակում են այդպիսին լինել, իսկ կաթոլիկներն էլ իրենց կյանքով են ապրում: Մարդիկ չեն արտագաղթում Հայաստանից եկեղեցու պատճառով:

-Միասեռականնների իրավունքների պաշտպանությունն ու աղանդավորների լիազորությունների ընդլայնումն ինչի՞ է հանգեցնելու:

-Ոչ մի բանի էլ չի հանգեցնելու, այն ինչ աշխարհում կատարվել է հազարամյակներ շարունակ, այդ թվում նաև Հայաստանում, նույնը հիմա է: Ես չեմ կարծում, որ հիմա մենք պետք է ընկնենք նմանատիպ հարցերի հետևից:

Ինչպես տեսնում ենք, ներկայացված առաջարկները խոսում են մեկ բանի մասին՝ Վենետիկի հանձնաժողովը չի ընդունում Հայ առաքելական եկեղեցու կարևորությունը՝ գերակայություն տալով պղծված արժեքներին և հնարածին օրենքներին ու իրավունքներին:

Հետաքրքրական է այն փաստը, որ որոշ, այսպես կոչված քաղաքական գործիչներ, որոնց գերնպատակն է իշխանություններից մի երկու պաշտոն «փայ մտնելը», կարծես թե ուրանում են իրենց Աստծուն, աստվածաշնչյան պատվիրանները՝ ոտնատակ տալով ընտանիքի գաղափարն ու դարերով եկած ազգային դիմագիծը: Վերջիններս մոռանում են եկեղեցական բարոյական սահմանադրության և աստվածային օրենքների մասին:

Երկար-բարակ չխորանալով ժառանգականի բարբաջանքների մեջ՝ պարզապես նրան խորհուրդ կտանք չգայթակղվել և հեռու մնալ սատանայական հաճույքներից, քիչ դիտել գեյ փարթիներ, հնարավորինս շատ ընթերցել Աստվածաշուն և հեռու պահել սեփական երեխաներին ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանության անվան տակ երկիրը հիմքից քանդող «լղոզվածներից»:

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵՐ ՏՈՒՆԸ…

Սոսե Չանդոյան

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам