Համահայկական խաղերի հանդբոլի մրցաշարում հաղթեց Մարսելի թիմը
СпортՀամահայկական խաղերի հանդբոլի տղամարդկանց չեմպիոնները ֆրանսիական Մարսել քաղաքի ներկայացուցիչներն են:
Եզրափակիչ խաղում մրցում էին Վանաձորի և Մարսելի թիմերը: Հանդբոլի եզրափակիչը Համահայկական խաղերի ամենադիտարժան խաղերից մեկն էր: Թիմերը շատ համառ էին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 30-30, և թիմերը ստիպված եղան երկու անգամ 10-ական րոպե ավելացված ժամանակում որոշել հաղթողին: Ի վերջո 38-37 հաշվով հաղթեց Մարսելը:
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Վանաձորի թիմի ավագ Հայկ Կարապետյանը, ով շեշտեց, որ արդեն հաջորդ Համահայկական խաղերում հաղթողը կլինի հենց Վանաձորի թիմը: « Հաղթանակի հասնելու ցանկությունը շատ մեծ էր, սակայն Մարսելի թիմը շատ ուժեղ էր: Փոխարենը լավ ընկերներ ձեռք բերեցի»,-ասաց Կարապետյանը: Իսկ Համահայկական խաղերի լավագույն դարպասապահ ճանաչվեց Մարսել թիմից Գայլ Ուիլյամը: Եռյակի վերջում Արգենտինան ներկայացնող հանդբոլի թիմը: