Քիմ Քարդաշյանը կոչ է արել խստացնել զենքի առեւտրի մասին օրենքները
LifestyleԱմերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում գրառում է կատարել եւ իր կարծիքն արտահայտել զենքի առեւտրի օրենքների մասին։
34-ամյա հայուհին բոլորի ուշադրությունը հրավիրել է Տեխասում տեղի ունեցած մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության վրա։ Քիմին բարկացրել է այն փաստը, որ հանցագործը զենքը գնել է համացանցից։ 34-ամյա գեղեցկուհին կարծում է, որ պետք է խստացնել զենքի առեւտրի մասին օրենքները՝ նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար։
«Մեծ ցավ եմ ապրում, երբ լսում եմ Դեւիդ Քոնլիի պատմության մասին, որը սպանել է իր նախկին ընկերուհուն եւ նրա ամբողջ ընտանիքը՝ վեց երեխաների եւ աղջկա մայրիկի երկրորդ ամուսնուն։ Նա ատրճանակը գնել է առցանց։ Որքան հեշտ է համացանցից զենք գնելը։ Ոչ մեկը չի ստուգում, թե ում են վաճառում այդ ատրճանակները։ Պետք է զենքի առեւտրի մասին օրենքները փոխել։ Այդ խեղճ կինը կապկպված է եղել եւ տեսել է, թե ինչպես են սպանում իր երեխաներին եւ ամուսնուն»,- գրել է Քիմը։