Սիրիայի ընդդիմությունը շեշտել է Ասադի կողմնակիցների հետ երկխոսության անհրաժեշտությունը
ПолитикаՍիրիայի ազգային ընդդիմադիր հանձնաժողովի նախկին համակարգող Հեյսամ Մանաան կարծիք է հայտնել, որ երկրի ապագայում չպետք է լինի նախագահ Բաշար ալ-Ասադը, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է երկխոսություն սկսել:
«Մենք պետք երկխոսություն սկսենք, իսկ այն սկսել հնարավոր է միայն շրջապատում գտնվող մարդկանց հետ, ովքեր կողմ կամ դեմ են ներկայիս իշխանություններին», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Մանաան ասել է Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ասադի կերպարի մասին քննարկումներ են եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, և ընդդիմադիրները «ըմբռնում են նկատել ռուսական կողմի դիրքորոշման մեջ»: