Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքական շաբաթ. թուրք դատախազների փախուստից մինչև կոալիցիայի տապալում

Политика

Թուրքիայում հուլիսի վերջից սկսված ահաբեկչական ալիքը չի դադարում: Երկրի տարբեր շրջաններում մեկը մյուսին հետևող հարձակումներն ու բախումները ահաբեկչական խմբավորումների և իրավապահ մարմինների միջև շարունակում են նոր կյանքեր խլել: Եվ մինչ երկրում շարունակվում է քաոսային իրավիճակը, այս շաբաթ տապալվեց նաև կոալիցÕ �ոն կառավարություն կազմելու վերջին փորձը: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած ամենաուշագրավ դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթվա սկզբին երկիրը ցնցեց ահաբեկչականհարձակումը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ահաբեկչական գործողության հեղինակը երկու կանայք են: Նրանցից մեկին, ով նաև վիրավոր էր, հնարավոր եղավ ժամեր անց հայտնաբերել և ձերբակալել: Արձագանքեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը: Դեսապնության խոսնակը նշեց, որ իրենք փորձում Õ �ն հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում:

Նույն օրը՝ օգոստոսի 10-ին Ստամբուլում ուժեղ բախում տեղի ունեցավ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների և իրավապահների միջև: Ահաբեկիչները ռումբ կիրառեցին եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ բռնկվեց, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ դարձավ: Ահաբեկչության հետևանքով վիրավորվեց 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվեցին հիվանդանոց: Հարձակմանը հաջորդած ժամերի ընթացքում երկուստեք կրակոցները չդադարեցին: Արդ յունքում զոհվեց մեկ ոստիկան և երկու ահաբեկիչ:

Սիլոփիում PKK-ի գործողություններից զոհվեց 4 ոստիկան, իսկ Բեյթուշեբափ գավառում ռազմական ինքնաթիռի վրա հարձակումից՝ մեկ զինվոր: Դիարբեքիրի Լիջե գավառում քուրդ զինյալները հարձակվեցին գավառի անվտանգության վարչության և ժանդարմերիայի հրամանատարության վրա: Շըրնաքում նրանց գործողությունների հետևանքով զոհվեց մեկ զի նվոր:

Այս ընթացքում թուրքական ուժային կառույցների գործողություններից զգալի տուժեցին նաև քուրդ զինյալները: Թուրքիայի զինուժը օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ռմբակոծեց երկրի հարավային Հաքքարի նահանգի տարածքում գտնվող PKK-ի 17 հենակետ: Մուշ նահանգի Վարթո գավառում և Բինգյոլում իրավապահ մարմինները սպանեցին երկուականղ, իսկ Արարատ և Թոնդրակ լեռների տարածքում՝ 7 քուրդ զինյալի: Ավելի ուշ Աղրըում սպանվեց ևս երեք քուրդ զինյալ:

Այս ընթացքում դեմոկրատական ինքնավարություն հայտարարեցին Թուրքիայի երկու քրդաբնակ քաղաքներ՝ Շըրնաքը ևՅուքսեքովանՍիլոփիում PKK-ն հարձակվեց ոստիկանական տան և ոստիկանական բաժանմունքի վրա, Մարդինում՝ կառավարական տան վրա: ԴերսիմÕ « հարձակումից մեկ ոստիկան վիրավորվեց, իսկ Դիարբեքիրում՝ մահացավ: ԴիարբեքիրիՍիլվան գավառում Քրդական բանվորական կուսակցության հարձակումից տուժեց երկու կին, Բինգյոլում զոհվեց մեկ սպա, իսկ Դերսիմի Փյուլումուր գավառում վիրավորվեցին չորսը:

Իրանը փակեց Թուրքիայի հետ ցամաքային ամենամեծ սահմանային անցակետը՝ Գյուրբուլաք-Բազարգյանը: Պատճառն օրերս Թուրքիայի տարածքում իրանական մեքենայի վրա գործած հարձակումն էր:

Այս ընթացքում Թուրքիան սկսեց Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը: Պատն ունի 2 մետր լայնություն, 3 մետր բարձրություն և 8 կմ երկարություն:

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև կոալիցիոն կառավարություն չի կազմվի: Այս մասին քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ, իշխող կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ մեծ հավանականություն տալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բանակցությունների մասին խոսեց նաև քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտնեց, որ թուրքական իշխանություններն առաջարկել են ոչ թե կոալիցիա կազմել, այլ խոսել են միայն անցումային կառավարություն ստեղձելու մասին:

Օգոստոսի 11-ին թուրքական ԶԼՄ-ները գրեցին, թե Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող երկու նախկին դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան Վրաստանի տարածքով մտել են Հայաստան: Թեպետ ՀՀ ԱԱԾ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում, այդուհանդերձ Էրդողանը չվարանեց՝ կրկնելու դատախազների՝ Հայաստան փախչելու վարկածը: Հետագայում շրջանառվեց դատախազների՝ Կիև գնալու տարբերակը, որը ևս չհաստատվեց: Արդյունքում հայտնի դարձավ, որ երկրի իրավապահ մարմինները նախատեսում են միջազգային հետախուզում հայտարարել նախկին դատախազների նկատմամբ:

Օգոստոսի 13-ի գիշերը` 23.30-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկան Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական որբանոցի տարածք՝ «Արմեն ճամբար» և ծեծի ենթարկեցին այնտեղ մշտական հերթապահություն սահմանած երկու երիտասարդի: Թուրքիայի քեմալական կուսակցության կողմից ընտրված հայ պատգամովր Սելինա Դողանն իր վրդովմունքը հայտնեց կատարվածի առնչությամբ և հայտարարեց, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտÕ �աբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը:

Այս շաբաթ հիվանդանոցում մահացավ Սուրուչի ահաբեկչությունից վիրավորված 19-ամյա Մերթ Ջոմերթը: Այդպիսով, հուլիսի 20-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 33-ի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме