Ռեալը միացավ Դե Բրյույնեի համար պայքարին
СпортԳերմանական «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրյույնեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության կենտրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
«Արքայական ակումբը» խնդիր չունի ստեղծագործ կիսապաշտպանների հետ, սակայն նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը կարող է ուժեղացնել «սերուցքայինների» կազմը։
Բելգիացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է անգլիական «Մանչեսթեր Սիթին», սակայն «քաղաքայինները» դեռ չեն կարողանում համաձայնության գալ գերմանական ակումբի հետ։ Իր հերթին «Ռեալը» Պերեսի կարգադրությամբ կարող է առաջարկ անել ցանկացած պահի։