Եվրոպական մամուլը բարձր գնահատական է տվել Մխիթարյանի խաղին
Спортtert.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիան» 4։0 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։
Goal.com, Der Westen եւ Ruhrnachrichten-ը 26-ամյա ֆուտբոլիստին ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Մխիթարյանը գերմանական պարբերականներից ստացել է 1.5 գնահատականը (առավելագույնը՝ 1), իսկ Goal.com-ը նրա խաղին տվել է 4.5 գնահատականը (առավելագույնը՝ 5)։