Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետն աշխատանքային այցով եղել Արարատի և Վայոց Ձորի մարզերում

tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, որոնք վերաբերում էին խաղողի բերքի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կքննարկի և հնարավորության սահմաններում լուծում կտա բարձրացված խնդիրներին:

Հաջորդիվ վարչապետը շրջայց է կատարել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արարատի մասնաճյուղում և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի տարածքում՝ հետևել արտադրական գործընթացի կազմակերպմանը, ծանոթացել ընկերությունների ընթացիկ, ինչպես նաև ընդլայնման ու ներդրումային ծրագրերին: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն զբաղվում է կոնյակի, գինու, օղու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն՝ կոնյակի, գինու, խաղողի և մրգային օղիների արտադրությամբ:  Երկու ընկերությունում ներդրված են որակի և անվտանգության վերահսկման միջազգային չափանիշներ ու համակարգեր, արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Պռոշյանի կոնյակի գործարանում և Արարատի գինու գործարանում, որին մասնակցել են գործարանների ղեկավարները և Արտաշատի, Արարատի և Վեդու տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Առաջնահերթ քննարկվել է խաղողի բերքի մթերման հարցը, որն այս տարի առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը: Վարչապետը տեղեկացրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործադիրը քննարկում է պետական աջակցության ծրագրերով մթերող ձեռնարկություններին օժանդակելու հարցը, որպեսզի վերջիններս, նախատեսված պահանջարկից բացի, կարողանան մթերել նաև խաղողի լրացուցիչ քանակություն: «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ տարեցտարի գործարանի կողմից մթերվող խաղողի ծավալն աճում է, և անցած տարի մթերվել է շուրջ 14000 տոննա խաղող: Ընթացիկ տարում գործարանը պատրաստվում է սեփական ուժերով մթերել 15000 տոննա խաղող, և լրացուցիչ՝ ևս 10000 տոննա խաղող մթերելու համար դիմել է պետական օժանդակություն ստանալու համար: Իր հերթին «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի ղեկավարությունը նշել է, որ գործարանն ունեցել է դինամիկ աճ խաղողի մթերման առումով, և անցած տարի մթերել է 10700 տոննա խաղող: Այս տարի հաշվի առնելով բերքի առատությունը և որակը՝ գործարանը պատրաստ է պահպանել և նաև գերազանցել անցած տարվա մակարդակը՝ մթերել այնքան տոննա խաղող, որքան գյուղացին կներկայացնի գործարան:

Վարչապետ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև նշված տարածաշրջանների գյուղերում առկա մյուս խնդիրներով: Համայնքների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարի կատարած այցի ժամանակ տրված խոստումները կյանքի կոչելու համար և ներկայացրել իրենց համայնքների բնակչությանը հուզող հարցերը, որոնք վերաբերում էին համայնքային՝ ջրամատակարարման, առողջապահական, սոցիալական ու մշակութային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարելավմանը: Վարչապետը մի շարք հարցերի լուծման առնչությամբ տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին և նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս խնդիրներին ևս:

Արարատի մարզից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Վայոց ձորի մարզ: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ վարչապետը հանդիպել է բնակիչներին, ծանոթացել նաև նրանց հուզող խնդիրներին և նշել, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակներ:

Այնուհետև վարչապետն այցելել է Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ: Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Ընկերության մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ:

Հովիկ Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն էր, որի հանքային իրավունքը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող «Գեոթիմ» ընկերությունը: Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացրել ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ: Մասնավորապես, «Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426 մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե`մոտ 488 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոցիալական զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2 մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն» անդամակցելու որոշումը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի մեծ հասարակական թափանցիկություն հանքարդյունաբերության ոլորտում և կնպաստի այս ճյուղի կայուն զարգացմանը: 

Վայոց ձորի աշխատանքային այցի հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելել է Ջերմուկում գտնվող թիվ 2 արվեստի դպրոց և «Զատիկ» մանկապարտեզ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին: Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում:

Այցի ավարտին վարչապետը հանդիպել է Վայոց ձորի մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկել քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները:

 


Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении