Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին այլևս չի մարզվում Վալենսիայի հետ
Спортtert.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին օգոստոսի 26-ին չի մասնակցել իսպանական «Վալենսիայի» մարզմանը։ Այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
27-ամյա պաշտպանը ժամանել է ակումբի մարզաբազա, սակայն այդպես էլ խոտածածկ դուրս չի եկել։ Իսպանական մամուլի տեղեկություններով՝ դա վկայում է այն մասին, որ ֆուտբոլիստն առաջիկայում կտեղափոխվի այլ ակումբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օտամենդիի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»։