Ереван, 11.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут


9 հետաքրքիր փաստ մարդկային օրգանիզմի մասին, որոնց մասին շատերը չգիտեն (լուսանկարներ)

Lifestyle

Հետաքրքրասերի բլոգ

Ինչո՞ւ են մատները կնճռոտվում

Wrinkled Fingers

Այսօր ես բացահայտեցի, թե ինչու են մատները, որոշ ժամանակ ջրի մեջ մնալով, կնճռոտվում: Հակիրճ պատասխանն այն է, որ ջուրը լվանում է մաշկը պաշտպանող յուղային զանգվածը: Արդյունքում մաշկի մահացած բջիջների մի մասը կլանում է ջուրը, ինչի հետևանքով բջիջները փոքր-ինչ ուռչում են, սակայն դրանց տակի շերտը չի ուռչում: Այս պրոցեսի արդյունքում մատների ծայրերը որոշ ժամանակով կնճռոտված տեսք են ստանում: Եթե ավելի գիտական մոտեցում ցուցաբերենք հարցին, հարկ կլինի նշել, որ յուղային զանգվածը կոչվում է մաշկաճարպ (սեբում) և արտազատվում է մաշկի ճարպային գեղձերից: Այն արտադրվում է հատուկ բջիջների մեջ և արտազատվում է այն ժամանակ, երբ այդ բջիջները պայթում են: Մաշկաճարպը նպաստում է, որպեսզի մաշկն ու մազերը անհրաժեշտ խոնավություն պահպանեն, ինչի շնորհիվ էլ կանխարգելվում են մաշկի չորացումն ու ճաքճքումը: Եթե մի քանի օր չլվանաք ձեր մազերը, դրանք կյուղոտեն մաշկաճարպից: Երբ որոշ ժամանակ անցկացնում եք ջրի մեջ, մաշկի պաշտպանիչ շերտը` մաշկաճարպը, անցնում է մաշկից և մազերից, և մաշկը ժամանակավորապես կնճռոտվում է:

Իսկ ինչո՞ւ են մատները ավելի շատ կնճռոտվում, քան մարմնի այլ մասերը: Վերնամաշկը` էպիդերմիսը, պարունակում է կերատին կոչվող պրոտեին, որն ամրացնում է մաշկը: Կերատինի մահացած բջիջները ևս էպիդերմիսի մակերեսային շերտի մասն են կազմում: Երբ ամբողջ պաշտպանիչ ճարպը լվացվում է, կերատինի մահացած բջիջները սպունգի պես կլանում են ջուրը և ուռչում: Այդ իսկ պատճառով ձեր մաշկը շատ ավելի զգայուն է դառնում ջրի մեջ և կարող է հեշտությամբ վնասվել: Կերատինի մահացած բջիջներից կազմված արտաքին շերտի ամրությունը թուլանում է ջրի մեջ: Ոտքերի և ձեռքերի մատների մաշկը մահացած և կենդանի կերատինային բջիջների ավելի հաստ շերտ ունի: Մատների մաշկի մահացած կերատինային բջիջները կլանում են ջուրը և ուռուցիկ դառնում: Ահա թե ինչու են մատներն ավելի արագ և ավելի շատ կնճռոտվում ջրից, քան մարմնի այլ մասերիի մաշկը: Մաշկը ոչ թե ամբողջությամբ է ուռչում, այլ տեղ-տեղ` առաջացնելով կնճիռների տպավորություն: Բանն այն է, որ կերատինային բջիջների ներքին շերտը անփոփոխ է մնում ջրում, իսկ արտաքին շերտն ուռչում է: Այս երկու շերտերը տեղ-տեղ իրարից անջատ են: Ահա թե ինչու ուռուցիկությունը նկատվում է մաշկի որոշ հատվածներում, ինչի արդյունքում էլ մատները որոշ ժամանակ ջրի հետ շփումից ժամանակավորապես կնճռոտ տեսք են ստանում:

 

Ինչո՞ւ է սառը բան ուտելուց հետո գլխացավ առաջանում

Ցանկացած սառը բան, օրինակ` պաղպաղակ կամ զովացուցիչ ըմպելիք, համտեսելիս ձեր բերանի քիմքն անմիջապես սառչում է: Ձեր բերանում նյարդային կենտրոն կա: Այս նյարդային կենտրոնում կան մի խումբ նյարդեր, որոնք օրգանիզմի ջերմաստիճանի փոփոխությունների մասին ազդակներ են ուղարկում ուղեղին: Երբ ձեր ընդունած սառը սննդի կամ ըմպելիքների հետևանքով այս նյարդերն արագորեն սառչում են, դրանք գերխթանվում են և ուղեղին ազդակ են ուղարկում այն մասին, որ օրգանիզմի ջերմաստիճանը զգալիորեն իջել է: Սրա հետևանքով ձեր գլխի արյունատար անոթները սեղմվում են: Կարճ ժամանակ անց ձեր բերանի քիմքի ջերմաստիճանը առաջվա պես նորմալ է դառնում: Նյարդային կենտրոնները ազդակ են տալիս ուղեղին, որ ամեն ինչ արդեն կարգավորվել է, և անոթները արագորեն սկսում են լայնանալ: Այս ամենը պատահում է հաշված վայրկյանների ընթացքում, սակայն արյունատար անոթների ակնթարթային կծկման ու լայնացման արդյունքում առաջանում է սուր ցավ քունքերի, ճակատի և անգամ հենց դեմքի շրջանում: Այս ցավը սովորաբար անվանվում է «գլխացավ պաղպաղակից» կամ «ուղեղի սառեցում»:

Ինչո՞ւ են թղթից ստացված կտրվածքներն այդքան ցավոտ

Թղթի կտրվածքներն այդքան ցավոտ են, քանզի դրանք սովորաբար լինում են մատների, հատկապես դրանց ծայրերի հատվածում: Ձեռքերի և մատների ծայրերի շրջանում ցավի ռեցեպտորները ավելի շատ են, քան մարմնի մնացած հատվածներում (օրինակ` ոտքերի, բազուկների, որովայնի հատվածում): Արդյունքում մատների ծայրերի կտրվածքներն շատ ավելի ցավոտ են, անգամ եթե դրանք թղթից են առաջացել: Սակայն ինչո՞ւ են ձեռքերի` թղթից ստացված կտրվածքներն ավելի ցավոտ, քան այլ առարկաներից ստացված կտրվածքները: Պատճառն այն է, որ թղթի ծայրերն ավելի բութ ու դյուրաթեք են, քան դանակներն ու նմանատիպ այլ սուր առարկաները: Երբ ձեր մատը ճղվում է թղթից, հասցված վնասն ավելի «միկրոսկոպիկական» է լինում, բայցև ավելի մակերեսային: Կտրվածքի մակերեսայնության հետևանքով ցավն ուժգին է լինում, քանզի մաշկի ամենազգայուն նյարդերը գտնվում են մաշկի արտաքին շերտում: Այս կտրվածքների դեպքում դուք ավելի երկար եք ցավ զգում, քանզի դրանք կամ ընդհանրապես չեն արնահոսում, կամ շատ քիչ են արնահոսում: Նյարդերը բաց են մնում և ենթակա են օդի կամ այլ գրգռիչների ազդեցությանը: Այդ պատճառով էլ դրանք շարունակում են խթանված/ակտիվացված վիճակում մնալ ավելի երկար, քան այլ կտրվածքների ժամանակ:

Ինչո՞ւ են մոծակների խայթոցները քոր առաջացնում

Երբ էգ մոծակները իրենց կնճիթը խրում են ձեր մաշկի տակ` ձեր արյունից ծծելու համար, նրանք ձեր օրգանիզմ են ներարկում իրենց թքի որոշակի մասը: Թուքն օգնում է նրանց ավելի արագորեն կլանել ձեր արյունը, քանզի այն պարունակում է մի շարք հակամակարդիչներ (հակակոագուլյանտ): Հենց որ էգ մոծակը կշտանում է ձեր արյունից, այն թքոտում է ձեզ և թռչում-հեռանում: Ձեր օրգանիզմում արտազատվում են տարբեր հակամարմիններ (անտիգեններ), որոնք էլ իրենց հերթին խառնվում են մոծակի թքում առկա հակամարմիններին: Սրանից հետո արտազատվում է հիստամին` ազոտային միացություն, որը արյան սպիտակ բջիջների մազանոթներն ավելի թափանցելի է դարձնում, ինչի հետևանքով հեշտանում է միկրոբների մուտքը օրգանիզմ: Հիստամինը նպաստում է, որպեսզի խայթած հատվածին մոտ գտնվող արյունատար անոթներն այտուցվեն: Մաշկի խայթված մասն ուռչում է: Եթե ուռած մասը քորեք, դա միայն ավելի կվնասի ձեզ, քանզի այն կգրգռվի և կբորբոքվի: Երբ դուք քորում եք խայթած տեղը, ձեր իմունային համակարգը սկսում է ավելի շատ հակամարմիններ արտադրել: Ուստի որքան շատ քորեք մաշկի խայթած հատվածը, այնքան ավելի շատ այն քոր կգա և այնքան ավելի ուշ կլավանա:

Ո՞րն է խումհարի պատճառը

Գոյություն ունեն մի քանի հանգամանքներ, որոնք նպաստում են խումհարի առաջացմանը: Դրանցից հիմնականը ջրազրկումն է: Ալկոհոլը ջրազրկող հատկություն ունի. այն խոչընդոտում է հակամիզամուղային հորմոն վազոպրեսինի արտազատումը: Վազոպրեսինի արտազատման խոչընդոտման հետևանքով օրգանիզմում սովորականից ավելի շատ մեզ է կուտակվում, և դուք սովորականից ավելի շատ եք միզում, ինչի արդյունքում ձեր օրգանիզմը ջրազրկվում է: Այս ջրազրկման պատճառով առաջանում են գլխացավեր, բերանը չորանում է, և նկատվում է ընդհանուր թմրածության զգացողություն: Խումհարի առաջացմանը նպաստող հանգամանքներից է նաև ացետալդեհիդը: Ալկոհոլը օրգանիզմում վերածվում է ացետալդեհիդի: Սա քաղցկեղածին նյութ է, որն իջեցնում է արյան որակը և խոչընդոտում մկանների բնականոն զարգացմանը: Ժամանակի ընթացքում ացետալդեհիդը փոխակերպվում է օրգանիզմի համար շատ ավելի անվնաս հեղուկ համարվող քացախաթթվի: Որոշ մարդիկ ժառանգական արատ ունեն, որի պատճառով այս փոխակերպումը դժվարությամբ է տեղի ունենում կամ առհասարակ տեղի չի ունենում: Այս մարդիկ ավելի դժվարությամբ են հաղթահարում խումհարը:

Ինչո՞ւ է վազելու ժամանակ ձեր կողքը ծակում

Կողքի ծակոցը հայտնի է նաև իբրև «ֆիզիկական ակտիվության հետևանքով առաջացող ժամանակավոր որովայնային ցավ»: Այն հաճախ նկատվում է վազելու, լողալու և ձիավարելու ընթացքում: Այս ծակոցն առաջանում է դիաֆրագմայի (ստոծանի) տարբեր սթրեսներից, որոնց հետևանքով առաջանում է ջլերի, ինչպես նաև ինքնին դիաֆրագմայի լարվածություն: Ջլերի լարվածության և կծկումների հետևանքով դուք սկսում եք ցավ զգալ կողքի հատվածում: Երբ դուք շնչում եք, դիաֆրագման բարձրանում-իջնում է: Վազելու ժամանակ շնչելուն և արտաշնչելուն զուգահեռ ձեր մարմինը գետնից բարձրանում-իջնում է: Մարդկանց մեծ մասը վազելիս ոտքը գետնին է դնում արտաշնչելու ժամանակ: Երբ ոտքը գետնին է դրվում, դիաֆրագման վեր է բարձրանում, իսկ օրգանները վար են իջնում: Սա ջլերի ավելորդ լարվածություն է առաջացնում, ինչի հետևանքով ձեզ մոտ դիաֆրագմայի կծկումներ են սկսում, և դուք սկսում եք ցավ զգալ:

Ինչո՞ւ է սոված ժամանակ ստամոքսը գռմռում

Մարսողական համակարգը մի մեծ, երկար խողովակ է, որը ձգվում է բերանից մինչև հետույք: Սնունդն օրգանիզմ է անցնում այս երկար խողովակի միջով մկանային կծկումների ալիքների շնորհիվ: Այս կծկումները նպաստում են նաև սննդի, հեղուկների ու ստամոքսահյութի միախառնմանը: Կծկումների այս ալիքները նման են սրտի աշխատանքին, քանզի մկանների կծկումները տեղի են ունենում ֆիքսված ռիթմով, որը հայտնի է իբրև «բազային էլեկտրական ռիթմ»: Այս ռիթմը ենթադրում է րոպեում երեք կծկում ստամոքսում և րոպեում 12 կծկում բարակ աղիներում: Ստամոքսի գռմռոցն առաջանում է մկանային կծկումների արդյունքում, որոնց ժամանակ կերակրահյութը տեղաշարժվում է: Ինչո՞ւ է ձեր ստամոքսն ավելի շատ գռմռում այն ժամանակ, երբ դուք քաղցած եք: Երբ դուք քաղցած եք լինում, ձեր ստամոքսի պարունակությունը մղվում է դեպի աղիքների ստորին հատվածը: Քանի որ ստամոքսը գրեթե դատարկ է լինում այդ ժամանակ, այս գործընթացի ընթացքում սկսում են ստամոքսից ձայներ գալ:

Ի՞նչ եք տեսնում աչքերը տրորելիս

2136721766_1365839981

Այն բաները, որ տեսնում եք աչքերը տրորելիս, կոչվում են «ֆոսֆենսներ»: «Ֆոսֆենսները» երևում են իբրև լույսի կետեր: Դրանք առաջանում են այն ժամանակ, երբ մենք տրորում ենք մեր աչքերը կամ ամուր փակում դրանք: Որքան ավելի շատ տրորենք կամ որքան ավելի ամուր փակենք մեր աչքերը, այնքան ավելի շատ ֆոսֆենսներ կտեսնենք: Տրորելուց կամ ամուր փակելուց որոշակի ճնշում է գործադրվում աչքերի վրա: Այս ճնշումը խթանում է ցանցաթաղանթի բջիջները, և ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե դուք լույս եք տեսնում: Աչքերի ճնշումը ակտիվացնում է ցանցաթաղանթային նյարդահանգույցի բջիջները, և հենց դրա հետևանքով էլ մեզ թվում է, թե մեր աչքին լույս է երևում:

Ինչո՞ւ է արտաթորանքը շագանակագույն

Արտաթորանքը շագանակագույն է, քանզի աղիների բակտերիաները մետաբոլիզացնում են (նյութափոխանակության ժամանակ քիմիական փոփոխությունների են ենթարկում) լեղապարկի մաղձը: Այս պրոցեսի արդյունքում արտազատվում է ստերկոբիլին, որը շագանակագույն երանգ է հաղորդում արտաթորանքին: Ստերկոբիլինի բացակայության դեպքում արտաթորանքը մոխրագույն և սպիտակավուն գույնի կլիներ: Եթե ձեր արտաթորանքն այդ գույների է, ապա դուք մաղձի արտադրման հետ կապված խնդիրներ ունեք (օրինակ` ենթաստամոքսային քաղցկեղ կամ լեղիների քարեր, որոնք խցանումներ են առաջացնում): Վերջում նշենք, որ արտաթորանքի շագանակագունյ երանգը վկայում է այն մասին, որ դուք առողջ եք:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения