Չելսին չկարողացավ ձեռք բերել Գալաթասարայի պաշտպանին
Спортtert.am-ը գրում է.
Ստամբուլի «Գալաթասարայը» չցանկացավ Լոնդոնի «Չելսիին» վաճառել բրազիլացի պաշտպան Ալեքս Թելեսին։ Այդ մասին հաղորդում է «Daily Star»-ը։
Լոնդոնցիները 5 մլն ֆունտ են առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն թուրքական ակումբին չի գոհացրել այդ առաջարկը։
«Գալաթասարայը» պատրաստ է վաճառել Թելեսին, եթե նրա համար առաջարկվի ավելի մեծ գումար։ Ժոզե Մոուրինյոյի թիմը բրազիլացու միջոցով ցանկանում էր փոխարինել Ֆիլիպե Լուիսին, ով ամռանը վերադարձել է Մադրիդի «Ատլետիկո»։