Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղին մարզադաշտից կհետեւեն Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը
СпортՖրանսիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ հոկտեմբերի 8-ին կայանալիք ընկերական խաղը կկայանա Նիցցայի Ալիանս Ռիվերա մարզադաշտում:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie-ը, որոշումը կայացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, եւ այժմ մարզադաշտը պատրաստվում է կարեւոր միջոցառմանը: Մարզադաշտի տնօրեն Սիլվիա Քոլոքը հայտարարել է, որ հանդիպումը շատ կարեւոր է թե՛ Ֆրանսիայի, թե՛ ֆր անսահայերի համար եւ իրենք ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները ընկերական խաղը բարձր մակարդակով անցկացնելու համար:
«Սա շատ կարեւոր հանդիպում է եւ մենք ուրախ ենք, որ ֆուտբոլային այդ միջոցառումը տեղի է ունենալու Նիցցայում»,- ասել է մարզադաշտի տնօրենը` հավելելով, որ Ալիանս Ռիվերայի հարեւանությամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցն նվիրված ցուցահանդես, իսկ հարակից սրճարանում այդ օրը կմատուցվեն բացառապես հայկական ուտեստներ. կհնչի նաեւ հայկական ազգային երաժշտություն: Սիլիվիա Քոլոքը տեղեկացրել է, որ ֆուտբոլային հանդիպմանը մարզադաշտից կհետեւեն հայտնի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը: