Անուշ Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է
СпортԲռնցքամարտիկ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մոտ է նվաճելու Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Անուշ Գրիգորյանը տպավորիչ հաղթանակներով շարժվում է առաջ և արդեն դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչ մենամարտում հայ մարզուհին գեղեցիկ ոճով առավելության է հասել Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսոնի նկատմամբ և իրավունք ստացել օգոստոսի 22-ին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գերմանուհի Գորջ Սուսետիի հետ: