Ջիվան Չելոյանցը չգիտի, թե ինչու այլևս չկա «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի կազմում
СпортՄոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի արդեն նախկին անդամ Ջիվան Չելոյանցը, ում խորհրդի կազմում փոխարինել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը, մեկնաբանել է իր գործընկերների որոշումը:
«Չեմ կարող ձեզ օգնել հասկանալ այն, թե ինչ է կանգնած «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդում փոփոխությունների հետևում և ինչու այնտեղ ես այլևս չկամ: Ես չեմ եղել խորհրդի և բաժնետերերի այդ նիստում ու չգիտեմ, թե ինչ է եղել: Դրա համար էլ ոչ մի հստակ բան ասել չեմ կարող»,- Eurofootball-ի հետ զրույցում նշել է Չելոյանցը: