Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Երբեմն ամուսնալուծությունից հետո կյանքը դեռ նոր է սկսվում». Ասում է երգչուհի Անի Քրիստին

168.am-ը գրում է.

Երգչուհի Անի Քրիստին երկար ընդմիջումից հետո կրկին Հայաստանում է:

Նրա մշտական բնակության վայրն այժմ Լոս Անջելեսն է: «Օվկիանոսից այն կողմ» ապրող երգչուհին 168.am-ի հետ զրույցում պատմել է Երևան ժամանման պատճառների և այն մասին, թե ինչո՞ւ մինչ օրս՝ 16 տարի, մայրիկի հետ նույն քաղաքում չի եղել:

– Անի, Ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրված Երևան ժամանումի մասին ազդարարող լուսանկարների հետ մեկտեղ՝ հետևյալ գրառումն եք արել՝ «16 տարի է, մամայիս հետ նույն քաղաքում չեմ եղել»: Մի փոքր կբացե՞ք փակագծերը:

Ani Kristi (6)

– Սիրով: Երբ 14 տարեկան էի՝ մայրս՝ եղբորս հետ միասին, մեկնեցին Բրյուսել բնակվելու: 6 ամիս անց ես նույնպես պետք է լինեի նրանց կողքին: Բայց ճակատագրի բերումով մնացի Երևանում, քանի որ արդեն ճանաչում էի ձեռք բերել «Կարոտ» երգով, և կյանքս կտրուկ փոխվել էր: Չցանկացա մեկնել արտերկիր և մնացի Երևանում: Հիմա 29 տարեկան եմ, և մայրս՝ ինձ հետ միասին, այդքան տարիներ անց, վայելում է Երևանը: Ես հնարավորություն ունեցել եմ ժամանակ առ ժամանակ իրենց այցելելու՝ թե՛ Լոս Անջելեսից, և թե՛ Հայաստանից: Բայց իրենք այդ հնարավորությունը միայն վերջերս են ձեռք բերել՝ անցյալ տարվանից:

– Գաղտնիք չէ, թե որքան շատ եք սիրում Ձեր տատիկին: Երբևէ ցանկություն առաջացե՞լ է՝ տատիկին ևս տեղափոխել ԱՄՆ:

Ani Kristi (8)

Ani Kristi (2)

– Ցանկություն բազմիցս է եղել: Սակայն, ցավոք սրտի, հիմա չեմ կարող: Տատիկս ունի առողջական խնդիրներ՝ տարիքային բնույթի, ճնշում…

Ես վախենում եմ նրա համար: Կարծում եմ՝ այդքան երկար ճանապարհն անցնելն այդքան էլ ճիշտ որոշում չէ նրա համար: Բացի այդ՝ ունեմ պապիկ, որին ևս խնամք է անհրաժեշտ:

– Երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, կարո՞ղ եք արդեն «դիտորդի» հայացքով մեկնաբանել հայ կանանց և աղջիկների գլխավոր բարդույթները: Ինչպիսի՞ բարդույթներ են խանգարում մեր կանանց և աղջիկներին՝ լիակատար ազատ լինելու համար:

– Չէի ասի, թե մեր աղջիկներն ու կանայք կաշկանդված են, և, որ ինչ-որ բան խանգարում է նրանց՝ լինել նպատակասլաց և ազատ: Ընդհակառակը: Այս մի քանի տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Համենայն դեպս, ես այդպես եմ տեսնում և շատ ուրախ եմ այդ կապակցությամբ:

Ani Kristi (4) Ani Kristi (5)

– Ի՞նչն է այս անգամ Ձեզ բերել Հայաստան:

– Ի՞նչը կարող է յուրաքանչյուր հայի բերել Հայաստան: Իհա՛րկե, կարոտը: Հարազատների և բարեկամների, ընկերների և սիրած մարդկանց շրջապատում ևս մեկ անգամ լինելու հնարավորությունը:

– Պատրա՞ստ եք վերստին բնակվելու Հայաստանում:

– Ինչո՞ւ ոչ: Եթե դրա կարիքը լինի՝ այո: Պարզապես հիմա գործունեությունս ծավալված է ԱՄՆ-ում: Այդպես է ստացվել: Ապագան լի է անակնկալներով:

– Ի՞նչ ստեղծագործական նորություններ ունեք մեզ համար:

– Շուտով լույս կտեսնի իմ նոր համերգային DVD-ին՝ Լոս Անջելեսում կայացած իմ առաջին մենահամերգից: Ինչպես նաև՝ նոր համագործակցություններ, դուետ, նոր երգեր…

Ani Kristi (1)

Ani Kristi (9)

– Գաղտնիք չէ, որ անգամ ճանաչված երգիչ-երգչուհիները մեծամասամբ գումար են վաստակում՝ կորպորատիվ երեկույթներին մասնակցելով: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն ամերիկաբնակ հայ երգիչ-երգչուհիների համար:

– Իրավիճակը նույնն է: Դա նրանց և մեր մասնագիտությունն է:

– Շատերը կարծում են, որ ԱՄՆ-ում բնակվող հայի գլխին, անձրևի փոխարեն՝ «դոլարներ են թափվում երկնքից»:

– Կարծում եմ, որ հիմա այլևս այդպես չեն կարծում: Աշխարհում ամենուր կյանքը բարդացել է: Այնպես որ՝ «Ով աշխատի, նա կուտի» արտահայտությունն ավելի քան տեղին է: Էլ չեմ խոսում մեկ այլ ասույթի վերաբերյալ. «Ով սովորի, նա կուտի»:

– Անի, պարզ է, որ Դուք չեք ցանկանա խոսել Ձեր ամուսնալուծության թեմայի վերաբերյալ: Իսկ ի՞նչ կասեք այն բոլոր կանանց, ովքեր համարում են, թե ամուսնալուծությունից հետո կյանքն ավարտվում է:

– Այդպիսի բան չկա: Համենայն դեպս՝ իմ պարագայում: Երբեմն ամուսնալուծությունից հետո կյանքը դեռ նոր է սկսվում, իհարկե, լավ իմաստով: Եթե մեկի կողքին հոգիդ երջանիկ չէ, և նրա հետ ապագա չես տեսնում, ահա այդ դեպքում իրապես կյանքդ ավարտված է:

– Որքանո՞վ է ճիշտ հասարակության, հատկապես՝ մեր մայրերի և տատիկների սերնդի ներկայացուցիչների խիստ համոզմունքը, որ մեր սերունդը չգիտի համբերել, դիմակայել: Այդ իսկ պատճառով էլ կտրուկ որոշումներ ենք կայացնում:

– Ասածի մեջ ճշմարտություն կա: Երբեմն ամուսնանալն ու ամուսնալուծվելը մեր օրերում արդեն հումորի է վերածվել: Ես չեմ խոսում, իհարկե, բացառությունների մասին: Ուղղակի հիմա ավելի ազատ է ամեն բան և հասանելի, քան այն տարիներին:

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է կյանքի փորձ ասվածն օգնում մարդուն հետագա սխալներից խուսափելու հարցում:

– Կյանքի փորձը շատ է օգնում, եթե, իհարկե, այդ ճանապարհով անցնող մարդը խելացի է և կոփված:

Ani Kristi (7)

– Ի՞նչն է կնոջը դարձնում ուժեղ: Եվ արդյո՞ք կինն ուզում է լինել ուժեղ:

– Արդեն մայրանալիս կինը բնության կողմից օժտվում է գերբնական ուժերով: Այ, «տղամարդ-կին» արտահայտությունն ու այդ տեսակը ոչ մի կերպ չեմ ընդունում և չեմ սիրում: Այո, կինը պետք է լինի խելացի, կանացի, ուժեղ, բայց ոչ վանող՝ իր անտանելի վուլգարությամբ:

– Կնշե՞ք Ձեր բնավորության դրական և բացասական կողմերը: Ըստ Ձեզ՝ բնավորության ո՞ր գծերն են վանում կամ գերում:

– Ավելի լավ է խոսեմ բացասական կողմերից: Այդպես ավելի հեշտ կլինի: Տաքարյուն եմ: Նույնիսկ արտերկրում բնակվելով՝ չեմ ձուլվել այդ անբնական ազատությանը: Իհարկե, եթե դա կարելի է համարել թերություն: Բարի եմ, ներող և, միևնույն ժամանակ, պատժող, եթե դրա կարիքը լինի: Հոգեպես պատժող: Դա ամենաուժեղ զենքն է, որին ես լավ եմ տիրապետում՝ բանացնելով միայն անարժան և անհոգի մարդկանց շրջապատում:

– Արդյո՞ք Դուք այն մարդկային տեսակից եք, ով փորձում է բոլորին դուր գալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մարդկանց:

– Նման մարդկանց ոչ մի կերպ չեմ վերաբերվում: Ամեն մարդ իր արարքների պատճառներն ունի: Ես ինձ այդ շարքերին չեմ դասում: Ինձ սիրում են, որովհետև այդպես ուզում և զգում են: Ես դրա համար ոչ մի աճպարարություն չեմ անում: Բնական վիճակը՝ նույնիսկ ամենաբարկացած վիճակում, պետք է լինի բնական՝ առանց ձևականությունների: Իհա՛րկե, միշտ պահպանելով կանացիությունն ու արժանապատվությունը:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай