Էդգար Ստեփանյանը հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
СпортԱստանայում այս օրերին ընթանում է հեծանվավազքի աշխարհի երիտասարդականառաջնությունը (տրեկ), որին մասնակցում են 32 երկրների հեծանվորդներ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հեծանասպորտի ֆեդերացիայից, Հայաստանը Աստանայում ներկայացնում են Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփա նյանը, մեր պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող):
Այսօր ավարտվել է 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումները. Էդգար Ստեփանյանը գերազանց է հանդես եկել ու նվաճել է արծաթե մեդալ՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Առաջնությունն ավարտվելու է օգոստոսի 23-ին. մեր հեծանվորդները առաջիկա 2 օրերին մասնակցելու են եւս մի քանի մրցումների: