Քաղաքագետը հայկական բանակը համարում է ամենակայացած պետական կառույց
ПолитикаԱնկախության հռչակագրի ընդունումից ի վեր հայկական բանակն ամենակայացած պետական կառույցն է: Լրագրողների հետ օգոստոսի 22-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքականգիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼևոնՇիրինյանը: «Հայկական բանակը իրտեսակով բացառիկ բանակ է, քանի որկայացել է հենց մարտի դաշտում`Արցախյան ազատամարտում, ինչըբացառիկ երևույթ է աշխարհում», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քաղաքագետը:
Նա նկատեց, որ Անկախության հռչակագրի ընդունման օրը մեծ խանդավառություն էր տիրում ժողովրդի շրջանում: «Դա հիրավիհաղթական օր էր բոլորիս համար, քանի որ հասարակությունը միանգամայն կողմ էր այդ հռչակագրին: Մեր օրերում 1990թվականի օգոստոսի 23-ին պատմական որոշմանը մեծ կարևորություն չի տրվում, ինչը սխալ մոտեցում է. այդ հռչակագիրը հետագայում հիմք հանդիսացավ Հայաստանի անկախության հռչակման համար», -շեշտեց Շիրինյանը:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիները 1990 թվականի օգոստոսի 23-ին պատմական որոշում կայացրեցին` անկախություննընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: 1990թ. օգոստոսի 23-ին ՀայկականԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելուհայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղիմիավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։ Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀԳերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղիվերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։