«Անժի»-«Ուրալ»՝ 1:1, Մկրտչյանը և Մանուչարյանը խաղաժամանակ ստացան
СпортՌուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Անժին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ուրալի» հետ: Թիմերի կազմում մեկական գոլ խփեցին Լեոնարդոն և Ալեքսանդր Երոխինը:
«Ուրալի» կազմում մեկանարկային րոպեներից խաղին մասնակցում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, նա փոխարինվեց 72-րդ րոպեին: «Անժիի» կազմում առաջին խաղակեսի ավարտից հետո խաղադաշտ է դուրս եկավ կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Անժի» - «Ուրալ»՝ 1:1
Գոլերը՝ Լեոնարդո 68՛ (11 մետ.) – Երոխին 45՛
Հեռացում՝ Սապետա 67՛
Հավելենք, որ այժմ «Անժին» ունի 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրալը» 5 միավորով 10-րդ տեղում է: