Ինձնից մեկ րոպե պահանջվեց Պեդրոյին համոզել տեղափոխվել Չելսի. Մոուրինյո
СпортԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կատալոնական «Բարսելոնայից» իսպանացի հարձակվող Պեդրոյի տրանսֆերի մասին։
«Զրույցը տեւեց ընդամենը մեկ րոպե։ Հացրեցի. «Ճի՞շտ է, որ հեռանում ես «Բարսելոնայից»։ Նա պատասխանեց. «Այո, ճիշտ է։ Սիրում եմ ակումբը, սա իմ տունն է, բայց ժամանակն է առաջ շարժվելու»։
Դրանից հետո ես հարցրեցի. «Արդեն կնքե՞լ ես պայմանագիր»։ Նա ասաց. «Գրեթե, բայց դեռ չեմ ստորագրել։ Միանգամից հարցրեցի. «Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել «Չելսի», ինչին նա դրական պատասխան տվեց։
Ինձ համար դա մեկ րոպե էր։ Զանգահարեցի տրանսֆերների համար պատասխանատու մարդկանց եւ ասացի, որ նա դեռ պայմանագիր չի կնքել եւ ամեն ինչ կախված է ձեզնից։
Կարծում էի, որ Պեդրոն երբեք չի հեռանա «Բարսելոնայից»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «101 Great Goals»-ը։