Փոխարինող ենք փնտրում Պեդրոյի համար. Լուիս Էնրիկե
СпортԿատալոնական «Բարսելոնան» փոխարինող է փնտրում Լոնդոնի «Չելսի» հեռացած իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի համար։ Այդ մասին հաղորդել է Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
«Ստիպված էինք բաց թողնել Պեդրոյին, քանի որ նա ցանկանում էր հեռանալ։ Տարբերակներ ենք փնտրում թիմն ուժեղացնել հետ, քանի որ հույսեր էինք կապում Պեդրոյի հետ։
Մեր կյանքը բարդացնում է ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքը։ Սա շատ խիստ եւ դաժան պատիժ է, սակայն համակերպվել ենք դրա հետ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։