Վոլֆսբուրգը Դե Բրյունեի հնարավոր փոխարինողին գտել է Սպարտակում
СпортԳերմանական «Վոլֆսբուրգը» կողմնորոշվել է կիսապաշտպան Քևին Դե Բրյունեի, ով մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, հնարարավոր փոխարինողի հարցում:
Ինչպես հայտնի է դարձել «Բիլդ» պարբերականին, «գայլերը» կփորձեն ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Քուինսի Պրոմեսին:
23-ամյա հոլանդացու պայմանագրի ժամկետը «կարմրասպիտակների» հետ ավարտվում է 2018 թվականին:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 11,5 միլիոն եվրոյի դիմաց Պրոմեսը «Տվենտեից» տեղափոխվել է «Սպարտակ»: