Արտակ Դաշյանի դուբլն ու Հովհաննես Համբարձումյանի գոլը «Վարդարի» կազմում
Спортsport.news.am- ը գրում է.
Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության երրորդ տուրում «Վարդարը» սեփական խաղադաշտում 6:0 հաշվով առավելության հասավ «Ցարեւ Դվորի» նկատմամբ:
Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը եւ ազգային թիմ չհրավիրված Արտակ Դաշյանը, ովքեր աչքի ընկան արդյունավետությամբ: 45-րդ րոպեին Համբարձումյանը խփեց «Վարդարի» երրորդ գոլը, իսկ Դաշյանը դուբլի հեղինակ դարձավ ընդմիջումից հետո: Հայ կիսապաշտպանն աչքի ընկավ 55-րդ եւ 62-րդ րոպեներին՝ հաշիվը դարձնելով 5:0: Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը չէր հայտավորվել դաշտի տերերի կազմում:
Այս հաղթանկից հետո «Վարդարը» 7 միավորով հավասարվեց առաջատար «Սիլեքսին»: