Կորինտիանսի հարձակվող Ալեշանդրե Պատոն հնարավոր է վերադառնա Եվրոպա
Спортtert.am-ը գրում է.
«Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Սան Պաուլուում», հնարավոր է կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում:
«Կորինտիանսը» 25-ամյա բրազիլացու ծառայություններն առաջարկել է «Չելսիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»,- հայտնում է «The Telegraph»-ը. նշվում է, որ հրաժարագինը կազմում է 11 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պատոյի ծառայություններով հետաքրքրված են «Սանդերլենդը» և «Սթոք Սիթին»:
Պատոն Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցած 17 խաղերում 8 գոլ է խփել: