Բարսելոնան մտադիր չէ ձեռք բերել Մոնակոյի պաշտպանին
Спортtert.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնան» հերքել է «Մոնակոյի» թունիսցի պաշտպան Այմեն Աբդենուրին ձեռք բերելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Ավելին, կատալոնական ակումբը մտադիր չէ ամռանը նոր ձեռքբերումներ կատարել։ ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի պատճառով Իսպանիայի չեմպիոնը մինչեւ 2016 թվականի հունվար իրավունք չունի նոր ֆուտբոլիստներ հայտավորել։
Նշենք, որ այժմ «Մոնակոն» բանակցում է Աբդենուրի տրանսֆերի շուրջ, ինչի պատճառով նա բաց էր թողել իսպանական «Վալենսիայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումը։