Բարսելոնան չափազանց բարկացած կլինի Իսպանիայի Սուպերգավաթից հետո. Վալվերդե
Спортtert.am-ը գրում է.
Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հետ տնային հանդիպման մասին Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։
«Մեր մեջքին կլինեն երկրպագուներ, սակայն խաղը միեւնույնն է շատ բարդ է լինելու։ Նախորդ շաբաթ կարեւորագույն հաղթանակ տարանք, սակայն դա անցյալում է։ Պետք է կենտրոնանանք ներկայի վրա եւ մտածենք ապագայի մասին։
«Բարսելոնան» չափազանց բարկացած կլինի։ Նրանք ավելի սարսափելի կլինեն, քանի որ պարտվել են Սուպերգավաթը։ Սակայն կարող ենք նրանց հաղթել, հարկավոր է ինտենսիվ գործել եւ չկորցնել կենտրոնացվածությունը»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է «AS»-ը։