Ереван, 11.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут Мы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников В Великобритании подтвердили третий случай заражения хантавирусом


Արդեն 200 օր է, ինչ ես ոչ մի նոր բան չեմ գնել և հասկացել եմ 7 կարևոր բան

Lifestyle

Մի քանի ամիս առաջ ես կյանքի սարսափելի փուլի միջով անցա. հայրս մահացավ, նա քաղցկեղ ուներ:

Մեր հասարակությունում ընդունված չէ չափազանց երկար ողբալ հարազատի կորուստը, որովհետև պետք է աշխատել: Բացի դրանից, մի ամբողջ թղթապանակ տարատեսակ փաստաթղթեր է պետք հավաքել ու իրազեկել տարատեսակ գերատեսչություններին կատարվածի մասին: Երբ ես վերջացրեցի այդ ամենը, որոշեցի հավաքել հորս բնակարանում կուտակված բոլոր այն իրերը, որոնք արդեն անպիտան էին:

Դա շատ անշնորհակալ գործ է:

Երբ ես փորփրում էի այդ սարերը, քիչ էր մնում խեղդվեի արցունքներից, որովհետև յուրաքանչյուր իր կապված էր ինչ-որ կոնկրետ հիշողության հետ: Ինձ մեծ աշխատանք էր սպասվում:

Պահանջվեցին շաբաթներ, որպեսզի ես ձերբազատվեմ այն ամենից, ինչ կուտակվել էր իմ միայնակ հոր բնակարանում: Ինչ-որ բան պետք էր վաճառել, ինչ-որ բաներ ես նվիրեցի, ինչ-որ բաներ էլ թափեցի: Սպասքով, շորերով, կահույքով, գրասենյակային պարագաներով ու բազմաթիվ այլ մանր-մունր բաներով լցված տասնյակ տուփեր ու արկղեր…

Ըստ էության, ես դեն նետեցի այն ամենը, ինչ նա կուտակել էր տասնամյակների ընթացքում:

Այդ ամենը ձեռք բերելու համար հայրս ժամանակին ահագին գումար, ժամանակ ու ջանքեր է ծախսել: Իսկ տարիներ անց ես ստիպված էի դրանցից ձերբազատվել: Մենք ապականում ենք մոլորակը, պատրաստ ենք ոչինչ չթողնել գալիք սերունդների համար, ու այս ամենը միայն նրա համար, որ գնենք նորանոր իրեր, որոնց մեծամասնությունը մենք հազարից մեկ ենք օգտագործելու, իսկ որոշ դեպքերում էլ՝ երբեք, որովհետև մոռանում ենք դրանց մասին անմիջապես գնելուց հետո:

Այս պատմությունը սթափեցրեց ինձ, ու ես որոշեցի մի փորձարկում անել՝ չգնել ոչ մի նոր իր 200 օր շարունակ:

Ինչպես և շատ այլ մարդիկ, ովքեր կայուն եկամուտ ունեն, ես երբեք չեմ հանդիսացել կարգապահ սպառող, ու ինչպես բոլորը, այնպես էլ ես, գնում էի իրեր, որոնք կարող էի թույլ տալ հաճախ զուտ միայն նրա համար, որ կարող էի դա թույլ տալ ինձ: Ուստի ինձ հետաքրքիր էր, թե արդյո՞ք կկարողանամ 200 օր չօգտվել առևտրի կենտրոններից:

Ու ինձ մոտ ստացվեց: Եթե չհաշվենք սննդամթերքը, դեղերն ու հիմնական հիգիենայի պարագաները, ապա ես խանութներից ոչինչ չէի գնում: Այն ամենն, ինչ ինձ պետք էր, ես կամ ընկերներիցս էի ժամանակավորապես վերցնում, կամ էլ հայտարարությունների կայքերից էի վերցնում:

Դա զարմանալի փորձ էր, ու ահա 7 դասեր, որոնք ես քաղեցի իմ այդ գիտափորձից:

1. Աշխարհում առանց այն էլ չափազանց շատ իրեր կան

Մինչ ես իրացնում էի հորիցս մնացած իրերը, բազմաթիվ բարեգործական խանութներ այցելեցի ու հայտարարությունների կայքերի օգնությանը դիմեցի: Անգամ Facebook-ով միլիոնավոր մարդիկ առևտրով են զբաղվում: Ճիշտն ասած, ես շոկի մեջ եմ իրերի այն քանակությունից, որ մենք արտադրում ենք: Հագուստի սարեր, տոննաներով կահույք, սպասք, տարաներ, ձեռնափայտեր… Մի խոսքով, իրերի մի ողջ օվկիանոս, որոնք պատկերացնելն անգամ դժվար է: Ու այս ամենի առյուծի բաժինն ի վերջո հայտնվում է աղբանոցում: Դժվար թե մեզ այդքան մեծ քանակությամբ իրեր պետք լինեն իրականում:

2. Մենք կախվածություն ունենք գնումներից, որից պետք է բուժվել

Երբ ես փորձեցի մեղմել գնումներ կատարելու պահանջմունքս՝ օգտագործած իրեր գնելով, երբ սկսեցի բարեգործական խանութներ այցելել, ես պարզապես շոկի մեջ էի, թե ինչ քանակության անպետք իրեր են մեզ շրջապատում: Այդպիսի խանութները լի են ապրանքներով, որոնց փաթեթներն անգամ չեն բացվել: Մի խոսքով, ես հասկացա, որ գնում կատարելը նրա հետևանքն է, որ մեզ մանիպուլացնում են, այլ ոչ թե մենք ենք գիտակցված ընտրություն դրսևորում:

3. Մարդկանց սովորեցրել են, որ օգտագործած ապրանքներ գնելը հակահիգիենիկ է

Երբ ես իմ փորձը նկարագրեցի իմ բլոգում, շատերը մեկնաբանություններում գրեցին, որ օգտագործած իրեր գնելը հակահիգիենիկ է: Իբր ուրիշներին պատկանած շորերը, կահույքն ու այլ ապրանքները գնելը ցածր բան է, այդ իրերն «աղտոտված են օտարների մանրէներով»: Սա տարօրինակ է, որովհետև երբ նույն այդ մարդիկ տալիս են իրենց իրերը, աղքատներին ու օգնության կարիք ունեցողներին օգնելու համար են տրամադրում, անում են դա ժպտալով: Այդ դեպքում ինչո՞ւ եք դուք համարում, որ միայն աղքատներին է հարիր կրել ուրիշի օգտագործած հագուստն ու ուրիշի օգտագործած իրերը, իսկ ձեզ համար դա ցածր է:

4. Մեծ հիպերմարկետները պետք են ոչ թե ձեզ, այլ կորպորացիաներին

Վերջին 200 օրերի արդյունքում ես հասկացա, որ ընդհանրապես չեմ զգում հիպերմարկետների կարիքը: Բոլոր անհրաժեշտ մթերքները կարելի է ձեռք բերել հենց տան մոտ գտնվող խանութներից: Այսպիսի խանութներից ու կրպակներից առևտուր անելը նույնիսկ ավելի հաճելի է, որովհետև ավելի խնամքով են վերաբերվում թե՛ ապրանքին, թե՛ հաճախորդին:

Երբ դուք գնում եք հիպերմարկետ, ապա անխուսափելիորեն գնում եք մի աշխարհ անպետք բաներ, որոնք չկային ձեր գնումների ցուցակում: Պարզապես այնտեղ ամեն ինչ արված է դրա համար: Դուք ուզում եք գնալ մեծ քանութ, որտեղ դուք «մթերում» կանեք ու գումար կտնտեսեք, բայց արդյունքում ծախսում եք շատ ավելի շատ, քան եթե պարզապես ձեր բակի խանութից առևտուր անեիք:

5. Ոչինչ նոր չէ, ու ոչինչ թանկ չէ

Իմ բանկային հաշիվն իհարկե մի լավ հանգստացավ այս կես տարվա ընթացքում: Ես չէի օգտվում կրեդիտային քարտերից ու ոչ մի ֆինանսական ճնշում չէի զգում: Ես ապրում եմ թեթև (հոգեկան առումով, թե չէ աշխատելը չեմ դադարել) ու վերջապես սկսում եմ գիտակցել, որ ավելի հաճելի է ապրել առանց շոփինգի, քան դրանով ու առանց փող մնալու մշտական վախով: Իրերը պարզապես չարժեն այդքան, որ մենք ընկնենք նման ապրումների մեջ:

6. Հիանալի բան է վճարել կոնկրետ մարդու, այլ ոչ թե կորպորացիայի

Երբ դուք ինչ-որ բան եք ձեռք բերում հայտարարության միջոցով, պարզում եք, որ նման վաճառողների մեծ մասն ազնիվ ու բարոյական մարդիկ են, ովքեր պարզապես ցանկանում են վաճառել ձեզ օգտակար իրեր: Նրանք նորմալ են, պատրաստ են վաճառել ձեզ գրեթե նոր իրեր՝ շուկայական գնից էլ էժան գնով: Նրանք գնել են ինչ-որ բան, որ այլևս պետք չէ իրենց ու պարզապես ուրախ կլինեն վերադարձնել իրենց ծախսածը: Նման գործարքները հաճելի են այդ մարդկանց համար, իսկ այ խանութի վաճառողի համար դրանք միևնույն են: Ավելին՝ միևնույն են նաև վաճառքների մենեջերի համար, ով համոզում է գնել ձեզ հենց այդ թանկ հեռուստացույցը, որը դուք դժվարությամբ կարող եք թույլ տալ ձեզ:

Այս ամենը պարզ է ու հաճելի. դուք գիտես, որ ձեր փողերը գնալու են նորմալ մարդու գրպանը, այլ ոչ թե հսկայական կորպորացիայի անհատակ նկուղները:

7. Ես իսկապես էլ չեմ զգում այդ ամենի կարիքը

Այո՛, կան իրեր, որոնք չի կարելի գնել օգտագործված վիճակում, ու այդպիսի ապրանքները քիչ չեն: Սովորաբար նման ապրանքները կապված են հիգիենայի հետ, բայց նույնիսկ այս դեպքում ես պարզապես ստիպում եմ ինձ կատարել այդ գնումները: Բայց մնացած ժամանակը ես առավելապես սովորական ռեժիմով եմ ապրում՝ գնում եմ աշխատանքի, խմում եմ ընկերներիս հետ, տաքսիով եմ երթևեկում, աշխատավարձս ավելի շատ է, քան իմ ծախսերը, այլ ոչ թե հավասար դրանց: Իմ սթրեսը գրեթե անցել է, ու վերադառնում են հոգեկան անդորրն ու ներդաշնակությունը: Հիմա ես հասկանում եմ, որ ապրանքների բացարձակ մեծամասնությունը գերարժևորված է:

Ես համարում եմ, որ օպտիմալիզմը կյանքի օպտիմալ ձև է: Որպեսզի հասկանամ սա, ես կորցրեցի հորս, բայց ես հուսով եմ, որ այս պարզ իրականությունը հասկանալու համար դուք ստիպված չեք լինի անցնել դժոխքի բոլոր օղակներով:

Հուսով եմ, որ այս գրառումը կստիպի ձեզ մտորել այն մասին, թե ինչպես եք դուք ձեզ պահում խանութներում: Արժի՞ արդյոք հաշվարկել բոլոր այդ «սեյլերից» ակնկալվող խնայողությունը և ուշադրություն դարձնել բոլոր այդ ակցիաների վրա: Գուցե այդ ամենը պարզապես խաբկա՞նք է:

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики