«Արարատն» այլևս տնային խաղերը չի անցկացնի «Հրազդան» մարզադաշտում
СпортՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի «Արարատ» - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Այդ մասին հայտնում է «Արարատի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Հավանական է, որ «Արարատն» այլևս տնային խաղերը չի անցկացնի «Հրազդան» մարզադաշտում և հաջորդ մրցավեճից սկսած հանդես կգա մեկ այլ մարզադաշտում:
«Արարատ» - «Ալաշկերտ» խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի 17:30-ին:
Հայտնի է, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել և չի կարող սպասարկել «Արարատ»-ի հանդիպումները: