«Բանանց»-ի 7 ֆուտբոլիստներ հրավիրվել են երիտասարդական հավաքական
СпортԵրևանի «Բանանցի» 7 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական:
Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հրավիրվածների թվում են Գրիգոր Մակարյանը, Արամ Շախնազարյանը, Արմեն Մանուչարյանը, Աղավարդ Պետրոսյանը, Կարեն Հարությունյանը, Նաիրի Մինասյանը և Պետրոս Ավետիսյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը կսկսի նախապատրաստվել Հայաստան - Ռումինիա հանդիպմանը օգոստոսի 31-ից: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: