Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ֆրանսահայ խոհարարը համոզված է, որ Հայաստանն իր մաքուր բնամթերքով կարող է գրավել համաշխարհային շուկան

Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի խոհարար Ալեն Ալեքսանյանը հին ու ավանդական բարադրատոմսերին ժամանակի շունչ հաղորդելու ջատագով է: Այդպես նա իր ֆրանսիացի այցելուներին հրամցնում է իր տատիկից ժառանգած ուտեստները` որոշակի փոփոխություններով ու նոր համադրություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հյուրընկալված խոհարարը կիսվեց հայկական բնամթերքի տարածման ու հանրահռչակման իր տեսլականով:«Հայկական ուտեստներ, այո’, պատրաստում եմ, բայց միշտ փորձում եմ նոր շունչ  հաղորդել դրանց` մի փոքր հեռանալով տատիկների բաղադրատոմսերից, որոնք շատ յուղոտ են: Այլևս ընդունելի չէ յուղոտ ուտելիքներ պատրաստել»,-ասաց Ալեն Ալեքսանյանը` ներկայացնելով իր կողմից մատուցվող շատ պարզ բաղադրատոմս: «Օրինակ, վերցնում եմ սխտորամածուն, որի վրա ավելացնում եմ լոլիկ, ու իմ մատուցման ձևով ես կարողանում եմ այն հայկական դարձնել: Հայերին, եթե հարցնենք, թե որն է ավանդական հայկական ուտելիք, ցավոք, շատերը կասեն խորոված: Ես համաձայն եմ, որ այ ստեղի խոզի միսը շատ լավն է, բայց անընդհատ խորովածի մասին խոսելով ու այն պատրաստելով` հայկական խոհանոցը չի զարգանա: Դուք կարող եք խոզի միսն այլ կերպ կիրառել: Օրինակ, այն եփել մրգերով, քանի որ միրգը, երբ եփվում է, այն ոչ մի ընդհանրություն չի ունենում հում մրգի հետ, փոխվում է նաև դրա դերը մարսողության մեջ: Ուղղակի պետք է նոր շունչ հաղորդել ամեն ինչին»,-ավելացրեց շեֆ խոհարարը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ալեն Ալեքսանյանը գտնվել է Հայաստանում ու ինտենսիվորեն աշխատել գյուղական համայնքներում այդ տեղանքին բնութագրական բնամթերքի վերաարժևորման ուղղությամբ: Նա հասցրել է ներկա գտնվել Օձունում սեպտեմբերի 12-ին կայանալիք «Օձունի գանձեր» փառատոնի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև օգոստոսի 16-ին Բերդի Մեղրի ու հատապտուղների փառատոնի հյուրերին հայկական ըմպելիք հյուրասիրել: Նրա խոսքով` Օձունում է գտնվում Հայաստանի կանաչ ոսկին` մաքուր դեղաբույսներն ու խոտաբույսերը, ինչպես նաև հատապտղուները, բացի այդ` այնտեղ կա բյուրեղյա մաքուր ջուր: «Օձունում կարող են աճել աշխարհի բոլոր խոտաբույսերը: Աշխարհում կա ուրցի տասը տեսակ, հետաքրքրական է, որ այդ բոլոր տեսակները կարող են այստեղ աճել: Եթե Օձունի հարթավայրից դուրս գանք, հնարավոր չի լինել գտնել որոշ խոտաբույսներ, որոնք հենց այնտեղ են աճում»,-նկատեց Ալեն Ալեքսանյանը: Նա յուրաքանչյուր տարածշրջանում փորձում է մարդկանց շահագրգռել իրենց տարածաշրջանային բնամթերքը երկրի ներսում իրացնելուց բացի, օգտագործել նաև դրսի շուկայում Հայսատանի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: «Այս բոլոր խոտբույսերը պետք է արտահանել, նպաստել, որ գյուղերը չդատարկվեն: Իմ նպատակն է, որ տեղում գյուղացիները հասկանան, թե այդ ողջ հարստությունն ինչպես կարող են շահագործել»,-ավելացրեց ֆրանսահայ խոհարարը:

Նրա խոսքով` ներկայում Եվրոպան տարված է օրգանական մթերք օգտագործելու ցանկությամբ, իսկ Հայաստանում գրեթե ամեն ինչ շատ մաքուր է, մրգերը, խոտաբույսերը, խոզի միսը: «Ես հաճույքով նկատում եմ, որ հայկական գինին որակի առումով աճ է ապրել: Գինու, բանջարեղենի համադրությունը կարող է խոհանոցային հրաշալի բաղադրատոմսեր հրամցնել, եթե դուք կարողանաք գինին համադրել որոշակի մրգերի հետ, Հայաստանը կարող է աշխարհին տալ լավագույն դեսերտներ»,-նշեց խոհարարը:

Անդրադառնալով Մեղրի ու հատապտուղների փառատոնին իր կողմից պատրաստված «Մեղրաբույր» ըմպելիքին, որի բաղարդությունն են կազմում տեղի խոտաբույսերը` ուրց, խնկածաղիկ, նանա, մեղր ու հատապտուղներից մոշը, հապալասը, ազնվամորին ու հոնը`Ալեն Ալեքսանյանն առաջարկեց սառը թեյին փոխարինող այդ ըմպելիքից ստանալ հայկական նոր բրենդ: «Բացի այդ, եթե ուզում եք որոշակի տղամարդկային շունչ տալ այդ ըմպելիքին, կարելի է մի քանի կաթիլ  օղի ավելացնել, այդպիսով` այն կփոխարինի «Մոխիտոյին» ու կդառնա «Արմենիտո»: Դրանով կստեղծվի ոչ միայն շատ համեղ ըմպելիք, այլև նոր բրենդ»,-ասաց նա:

Ալեն Ալեքսանյանը նաև եղել է Տավուշի մարզի Այրում քաղաքում Ռոն Ալպ տարածաշրջանի կազմակերպության և Օրանժ հիմնադրամի համագործակցությամբ Հայկական միջմասնագիտական միջազգային միության իրականացրած ծրագրի շրջանակներում ստեղծված պահածոների գործարանում և աշխատակիցների հետ մշակել մուրաբաներ ու պահածոներ պատրաստելու նոր բաղադրատոմսեր ու տեխնոլոգիաներ: Դրանք հարմարեցվել են եվրոպական ճաշակին, ու ինչպես, Ալեն Ալեքսանյանն է նշում, պատրատվել են քիչ շաքարով ու եփվել ավելի քիչ: Այս ամենի հիման վրա խոհարարը նաև գիրք է պատրաստել, որը շուտով հասան ելի կլինի հայ ընթերցողին: «Գիրքը, հավանաբար, կունենա «Ինչպես պատրաստել մուրաբաներ» անվանումը և կպատնի թե ինչպես պետք է աշխատել, ինչպես արտադրել, ինչ բաղադրատոմսերով և այլն»,-տեղեկացրեց նա:

Ալեն Ալեքսանյանը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում և մինչև 15 տարեկան ապրել Լիոնի մոտակայքում գտնվող Լիմոնե ֆերմայում իր հայազգի տատիկի հետ: 15 տարի «Տուր դե Ֆրանս»-ում խոհանոցային արվեստում աշխատելուց հետո 1986 թվականին Լիոնում հիմնել է «Ալեքսանդրիան» ռեստորանը:

Լինելով ծագումով հայ` Ալեն Ալքեսանյանը մասնագիտացել է հայկական խոհանոցի և օրգանիկ մթերքների օգտագործման մեջ: Նա նաև ստեղծել է սննդի խորհրդատվական կազմակերպություն, այնուհետև 2010-ին ստեղծել «Կամելիա» կազմակերպությունը, որը զարգացնում է թեյի պատրաստման կոնցեպտը: 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении