Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին

Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ֆորումի աշխատանքներին մասնակցել են ԱՊՀ գլխավոր դատախազությունների պատվիրակությունները՝ Ղազախտանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբայևի, Հայա ստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաևայի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Յուսուֆ Ռախմանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Յուրի Գառաբայի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի և ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ  քարտուղար Լե ոնիդ Երմոլաևի գլխավորությամբ:

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան իր ողջույնի խոսքում ընդգծել է քննարկվող հարցերի կարևորությունն ու արդիականությունը` տարածաշրջանում նոր մարտահրավերների ու սպառնալիքների առաջանալու համատեքստում: 

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհուրդը այս 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ հանդիսանում է անփոխարինելի և արդյունավետ հարթակ հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից:

«ՀՀ դատախազությունը կարևորում է միջազգային համագործակցությունը, որն իրականացվում է գործող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի շրջանակներում, ինչպես նաև փոխադարձության և բարի կամքի սկզբունքների հիման վրա:

Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը սույն թվականի հունվարի 2-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որն ընդհանուր առմամբ մեր երկրին ընձեռում է շահավետ տնտեսական հեռանկարներ, սակայն անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի գործընթացում, ինչը ենթադրում է միջազգային սոցիալ-տնտեսական միասնական գոտու ստեղծում, փոխվում է հանցավորության էությունը՝ որն արդեն կրում է սահմաններ չճանաչող անդրազգային բնույթ` խախտելով մեկից ավելի պետությունների օրենսդրություններ:

ԱՊՀ անդամ բոլոր պետությունների դատախազություններն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում տնտեսական բնույթի հանցագործությունները, այս կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ անդրազգային հանցագործությունների ուղղվածության փոփոխությունը դեպի տնտեսական հանցագործություններ հանդիսանում է առավել վտանգավոր, քանի որ կատարվում է ինչպես հանցավոր, այնպես էլ օրինական կազմակերպությունների, ինչպես նաև մի խումբ անձանց և առանձին անհատների  կողմից:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևոր նշանակություն է տալիս այս ուղղությամբ կանխիչ և բացատրական աշխատանքներին, և այս բնագավառում դատախազական հսկողության արդյունավետությունը առավելապես կախված  է օրենսդրական բազայի առկայությունից: Անդրազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում գործնական քայլեր ձեռնարկելու համար վճռորոշ են օրենսդրական միջոցների մշակումը և մեր գործընկերների հետ ջանքերի միավորումը, ինչն այս ուղղությամբ ժամանակի ընթացքում կուտակված փորձի հիման վրա կարող է դիմակայել, իսկ հետագայում նաև կանխել այս տեսակի հանցագործությունները», -նշել է Գ. Կոստանյանը:

Նիստի մասնակիցները քննարկել և վերլուծել են գլխավոր դատախազություններում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքային փորձը, հանցավորության, կաշառակերության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի փորձը, ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների հակազդման, թմրամոլության, քաղաքացիների՝ ծայրահեղական կազմակերպություններ ներգրավելու, մարդկանց վաճառքի և ապօրինի արտագաղթի դեմ պայքարի փորձը:

Հաստատվել են գլխավոր դատախազների համակարգող խորհրդի դրոշն ու խորհրդանշանը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք կարգավորում են ԳԴՀԽ համագործակցությունը Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի և ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի հետ:

Քննարկումների արդյունքում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների ղեկավարները ստորագրել են օրակարգի որոշումները, որոնք սահմանում են միջազգային համագործակցության առաջնային խնդիրներն առաջիկա ժամանակահատվածի համար, դատախազական հսկողության հիմնական ուղղություններով դրական փորձով փոխանակվելու և դրանք գործնականում կիրառելու վերաբերյալ: 

ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդը, որը հանդիսանում է Համագործակցության միջազգային մարմին, կազմակերպում է գլխավոր դատախազությունների, ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցությունն ու փոխգործակցությունն օրինականության ապահովման, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, հանցավորության դեմ պայքարի շրջանակում, ստեղծվել է 1995թ. դեկտեմբերին:

2000թ. հունվարի 25-ին Համագործակցության անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ նրան տրվել է ԱՊՀ միջազգային մարմնի կարգավիճակ: Այս փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении