Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորում և Սյունիքում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքային այցով եղել էՎայոց ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացել Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհին նախարարը կանգ է առել «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվող արագընթաց մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ավարտվել են բետոնապատման աշխատանքները, և այժմ կառուցապատող ընկերությունն իրականացնում է ճանապարհի լուսավորության, 
կահավորման աշխատանքներ:

«Մենք այսօր որակից գոհ ենք, աշխատանքներն իրենց հունով շարունակվում են։ Մեր ժողովուրդը շատ անհանգստանում է, թե աշխատանքներ չեն կատարվում, բայց տեսնում եք, որ աշխատանքների մեծ մասն արդեն  ավարտված է: Կահավորանքը, որն իրականում աշխատատար է, կավարտենք դեկտեմբերի վերջին։ Կարևորն այն է, որ այն աշխատանքներն են մնացել, ինչը եղանակը մեզ թույլ կտա, որ ավարտենք դեկտեմբերին»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ տրանշները կառուցապատող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության պատասխանատուների հետ զրույցում անդրադարձել է հաճախ հնչող այն 
մտահոգությանը, թե այդ ճանապարհահատվածով երթևեկելիս՝ ճանապարհի կարերի պատճառով ձայն է լսվում։

«Բետոնի պատվածքն, ինչպես տեսնում եք, կտրած է և կարերի մեջ հատուկ նյութ է լցված։ Նպատակն այն է, որ ամառ-ձմեռ ջերմաստիճանի տատանման ժամանակ բետոնը չճաքի։ Իսկ ձայնը այդ կարերին մեքենաների անիվների հպումից է գալիս: Նման բանի կարող եք ականատես լինել օրինակ Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում, որտեղ բետոնե ծածկույթով ճանապարհ կա»,- լրագրողներին հետ զրույցում ասել է«Կորսան Կորվիամ» ընկերության արտադրության պետ Լուիս Մարտինեսը:

Ընկերության պատասխանատուի խոսքով, ճանապարհահատվածը լիարժեք շահագործման հանձնելուց հետո, երբ երթևեկության թույլատրելի արագությունը կլինի ժամում 110 կմ, ձայնն այլևս ոչ ոքի չի անհանգստացնի:

Գագիկ Բեգլարյանը Վայոց ձորի մարզում եղել է միջպետական մայրուղու այն հատվածում, որտեղ մայիսի 20-ին տեղի էր ունեցել խոշոր փլուզում, ինչի հետևանքով ճանապարհն անանցանելի էր դարձել: Փլուզված հատվածն արագ վերականգնել է Վայքի ճանապարհաշինական ընկերությունը: Ընկերության աշխատակիցները նախարարին են ներկայացրել, թե ինչպես են կարողացել կարճ ժամանակաընթացքում այդ աշխատանքն իրականացնել։ Նախ բարձրացրել են ճանապարհահատվածի անվտանգությունը՝ ներքևի հատվածում կառուցելով 37 գծամետր երկարությամբ բետոնե հենապատ: Տեղադրվել են ջրահեռացման նոր համակա րգեր, արգելափակոցներ, ասֆալտապատվել է ամբողջ փլուզված ճանապարհահատվածը: ՀՀ պետական բյուջեից ճանապարհի վերականգնման համար հատկացվել էր 99 մլն 900 հազար դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզում է եղել: Այստեղ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական ճանապարհից դեպի-Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքը: Շինհրապարակում են եղել նաև Սյունիքի մարզպետը և 
Սիսիանի քաղաքապետը:

17 հազար բնակչությամբ 7 բնակավայրեր Սյունիքի մարզում մինչև 2016 թվականի ավարտը կունենան ասֆալտապատ ճանապարհներ: 29 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է երկու հատվածով: Առաջինը՝ Գորիս գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Շաքի համայնք և Սիսիան քաղաքի վերջնամասը ձգվող հատվածն է: Ընկերության ներկայացուցչի խոսքով, օգոստոսի 20-ի դրությամբ 9.94 կմ ընդհանուր երկարությամբ հատվածից 7.2կմ-ն արդեն ասֆալտապատվել է, ինչը թույլ է տալիս ասելու, որ ճանապարհը  շահագործման կհանձնեն նախանշված ժամկետից շուտ: Հմնանորոգման աշխատանքների պայմանագրի արժեքը 1մլրդ 271 մլն դրամ է:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն աննախադեպ են ինչպես իրենց աշխարհագրությամբ, այնպես էլ կառուցման ծավալով, որակով ու կիրառվող տեխնոլոգիաներով: Նախարարի խոսքով, համայնքների միջև կառուցվում են ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են. «Ավազակոպճայինի դեպքում վնասը շատ ավելի քիչ է լինում և ավելի հեշտ է վերականգնվում։ Այդպես մենք կարողանում ենք ավե լի շատ գումարներ տնտեսել՝ համայնքների տարածքում ասֆալտապատում կատարելու համար։ Այսինքն՝ համայնքի ներսում կլինի ասֆալտ, համայնքից համայնք՝ ավազակոպճային ճանապարհ»,-նշել է նախարարը:

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնող գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության ներկայացուցիչը ևս նշել է, որ ավազակոպճային ճանապարհն ավելի  նպատակահարմար է և կարող է ծառայել 10 և ավելի տարիներ:

Գագիկ Բեգլարյանը կանգ է առել նաև Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ծանոթացել իրականացված աշխատանքների որակին: Այստեղ արդեն ավարտվել են ինչպես ասֆալտի տեղադրման, այնպես էլ ճանապարհամերձ եզրաքարերը նոր բազալտե քարերով փոխարինելու, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը բարձր է գնահատել հատկապես ասֆալտի որակը:

Տոլորս համայնքում նախարարին դիմավորել են բնակիչները։ Այս գյուղում վերջին անգամ ճանապարհը հիմնանորոգվել է խորհրդային տարիներին: 450 բնակիչ ունեցող Տոլորսը Սիսիանի ամենամեծ համայնք է: Գագիկ Բեգլարյանը նշեցլ է որ բնակիչներն ամիսներ առաջ մարզպետի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել  խնդրանքով՝ գյուղի փողոցները ասֆալտապատելու համար: «Ես այստեղ եմ գտնվում հանրապետության Նախագահի հանձնարարականով։  Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը և գյուղի բնակչության խնդրանքը, գյուղի փողոցները անպայման կասֆալտապ ատվեն»: Նախարարը գյուղացիների ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգվող ճանապարհահատվածով, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Տոլորս համայնքով անցնող ճանապարհը շարունակվում է դեպի Բնունիս-Տորունիք-Դաստակերտ համայնքներ, որտեղ ևս այս տարվա հունիսից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Այս ճանապարհահատվածի ընդհանուր  երկարությունը 19 կմ է: Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է 14.32 կմ երկարությամբ հատվածում իրականացնել ավազակոպճային ծածկ, իսկ 4.77 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այստեղ աշխատանքները համատեղ իրականացնում են «Զանգեզուրտրանսշին» և «Կամուրջշին» ընկերությունները: Հիմնանորոգման ընդհանու ր արժեքը 1մլրդ 208 մլն դրամ է:

Հանրապետության տարբեր բնակավայրերում այս պահին շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքներ, որոնք իրականացվում են ինչպես ՀՀ պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում տրամադրված 45 մլն դոլար վարկի շնորհիվ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում, ծրագրի շրջանակներում նախատեսված 170 կմ-ի փոխարեն կհիմնանորոգվի 36 կմ-ով ավելի՝ 206 կմ ճանապարհ:

2013-2014թթ. հանրապետության 6 մարզերում շահագործման է հանձնվել 73 կմ ընդհանուր երկարությամբ հիմնանորոգվածճանապարհահատված: 2015թ. կնքվել է 15 կապալի պայմանագիր՝ 12 մլրդ 548 մլն դրամ ընդհանուր արժե քով, ինչի արդյունքում2015-2016թթ. կհիմնանորոգվի 130կմ ճանապարհահատված: Սակայն, պատասխանատուների գնահատմամբ, մինչև այս տարվաավարտը կիրականացվի նախատեսված աշխատանքների 80-90 տոկոսը:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении