Անդրանիկ Բարիկյանը վերադարձել է «Շիրակ»
Спорт«Շիրակ» ակումբը օգոստոսի 28-ին մեկ տարով պայմանագիր է կնքել հարձակվող Անդրանիկ Բարիկյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Եվրոպա լիգայի հանդիպումներից հետո երկկողմանի համաձայնությամբ կողմերը չէին երկարաձգել նախորդ պայմանագրի ժամկետը։ Սակայն Անդրանիկ Բարիկյանը ևս մեկ տարով հանդես կգա «Շիրակում»։
Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Շիրակում» հանդես է գալիս 1999 թվականից։