Տիգրան Պետրոսյանն Աբու Դաբիի մրցաշարի առաջատարներից է
СпортՀայ գրոսմայստերները շարունակում են հաջող ելությներն Արաբական Միացյան Էմիրություններում անցկացվող մրցաշարում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանն Արաբական Միացյան Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ընթացող ավանդական օփեն մրցաշարում խաղացված 6 տուրերից հետո ունեն 4.5-ական միավոր և առաջատարների խմբում են: Հովհաննես Գաբուզյանն ունի 4, իսկ Դավիթ Գևորգյանը՝ 3 միավոր: