Մանուչարյանը դարձել է գոլի հեղինակ և վնասվածքի պատճառով փոխարինվել
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հերթական տուրի «Ուրալ»-«Թերեք» խաղում բացել է հանդիպման հաշիվը և վնասվածքի պատճառով փոխարինվել:
Առաջին կեսի 8-րդ րոպեին «Ուրալ»-ի ֆուտբոլիստը հարվածել է մրցակցի դարպասին, գնդակը հետ է մղել դարպասապպահը և այն հայտնվել է Մանուչարյանի մոտ, ով գնդակն ուղարկել է «Թերեք»-ի դարպասը:
Առաջին կեսում հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Ցավոք, 44-րդ րոպեին Մանուչարյանն անկյունայինի խաղարկման ժամանակ ձգել է մկանը և փոխարինվել:
Դեռևս ընթանում է հանդիման երկրորդ կեսը:
ՌԴ նոր մեկնարկած առաջնությունում սա Մանուչարյանի երրորդ գոլն էր: