ՈՒԵՖԱ-ն կանի հնարավորը «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության համար
СпортՈւԵՖԱ-ն կանի հնարավորը, որպեսզի Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանը կարողանա մասնակցել ադրբեջանական «Գաբալա»-ի հետ «Բորուսիա»-ի արտագնա հանդիպմանը:
Օգոստոսի 28-ին Մոնակոյում կայացած ասուլիսի ժամանակ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն, մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը կարող է վիզա չտալ Հենրիխ Մխիթարյանին, հույս է հայտնել, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցել մրցաշարին` անկախ քաղաքականությունից կամ վիզայի թույլտվություն ստանալ կամ չստանալուց: «Այս դեպքում էլ մենք կանենք ամեն ինչ, որ այդպես էլ շարունակվի»,- ասել է նա: