«Յուվենտուսն» ու «Շալկեն» համաձայնեցրել են Դրաքսլերի տրանսֆերի գումարը
СпортԹուրինի «Յուվենտուսին» հաջողվել է պայմանավորվել «Շալկեի» հետ կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի հավանական տեղափոխության պայմանները, հաղորդում է «La Gazzetta dello Sport» պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով, եթե տրանսֆերը ձևակերպվի, ապա կարժենա 26 միլիոն եվրո, ևս 6,5 միլիոն եվրո գերմանական կողմը կստանա հավելավճարների տեսքով։
Հաղորդվում է, որ «Շալկեի» ղեկավարությունը շուտով նիստ կգումարի, որի ընթացքում վերջնական որոշում կկայացվի ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ: