Ֆեդերեր. Չեմ մտածում Ջոկովիչի հետ հավանական եզրափակչի մասին
Спорт«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ չի մտածում ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ խաղալու հավանականության մասին:
-Առաջնության երկրորդ կամ երրորդ համարը լինելը նշանակություն չունի: Անկեղծ ասած` ես դեռ չեմ մտածում Նովակի հետ հավանական եզրափակչի մասին, քանի որ 2009 թվականից այստեղ չեմ հասել վճռորոշ փուլ: Այնպես որ, շատ աշխատանք ունեմ կատարելու,-շվեյցարացի թենիսիստի խոսքը մեջբերված է «IBN Live»-ից: